2011 թ. օգոստոսի 1-ին «Արմավիա» ավիաընկերությունը ներկայացրեծ իր նոր ձեռքբերումը՝ CRJ-200 տարածաշրջանային ջեթը։ Այս ինքնաթիռը 2001-ին շահագործման մեջ է մտցրել Lufthansa CityLine ընկերությունը։ Սա «Արմավիա» ընկերության արդեն երրորդ CRJ-200-ն է։ Օգոստոսի 1-ին «Արմավիայի» անձնակազմն այն Երևանի «Զվարթնոց» օդանավակայան փոխադրեց Քյոլնից, ուր նավը կայանած էր վաճառքից առաջ։
Ինքնաթիռը կրում է մեծ հայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի անունը։ Հավանաբար, հետագայում, երբ (կամ եթե) ինքնաթիռում տեղադրվեն համապատասխան մուլտիմեդիա սարքավորումները, այն իր ուղևորներին կդիմավորի հենց բաբաջյանական մեղեդիներով։
Ինքնաթիռը կարող է 50 ուղևոր փոխադրել միջին տարածաթյուններով։ Նախատեսվում է, որ այն թռիչքներ կիրականացնի ԱՊՀ և Եվրոպայի երկրներ։
Ինքնաթիռի տեխնիկական սպասարկումն իրականացում է «Արմավիայի» և արտադրող՝ «Canadian Regional Jet» ընկերությունների համատեղ ուժերով։
Ներկայացնենք ինքնաթիռի տեխնիկական տվյալները.
A Ուղեկցորդի նստարան
B Ուղեբեռնային բաժանմունք
BD Ուղեբեռնային բաժանմունքի դուռ
E III կարգի ելք
G Խոհանոց
L Զուգարան
P Ուղևորների դուռ (կարգ I)
SD Սպասարկման դուռ (կարգ I)
W Հանդերձարան
Y50 գոյաձև
Ուղևորներ 50
Թռիչքային անձնակազմ 2
Ուղեկցորդ անձնակազմ 1 (կամ 2)
Ուղեբեռի ծավալ 8.71 մ3
Ուղեբեռի կշիռ 1,588 կգ
Շարժիչներ 2 General Electric CF34-3B1 տուրբոօդափոխիչներ
Հեռվություն (100 կգ/ուղևոր) 2,936 կմ
Արագություն
Բարձր M=0.81 (860 km/h)
Սովորական M=0.74 (785 km/h)
«Արմավիան» այդ օրը ներկայացրեց նաև թռիչքի ուղեկցորդուհիների նոր համազգեստը։
Ավիատոր | Մեր սիրտը երկնքում է
Հրապարակված է
Ավիատոր-ում
Ուզու՞մ եք խոսել այս մասին։