Մի բան անցավ մտքովս։ Կարող է իրոք օտարալեզու դպրոցները լավ չեն։ Կարող է վնաս են։ Բայց դրանց դեմ պայքարող ֆանատիզմի հասնող ազգայնամոլեռանգատենչները հաստատ ավելի վտանգավոր են։ Որովհետև պայքարելուց նշում են միայն վտանգները։ Որովհետև առանց խորանալու վատն են համարում այն ամենն, ինչ «օտար» է։ Որովհետև իրենց կարծիքով դա միայն վնաս է բերելու։ Ինչը միայն ամրապնդում է իմ կարծիքը այն մասին, որ դա ընդամենը «հայրենասիրական» պոզա է։ 90-ականների սկզբի «հայեցի»-ության երկրորդ ծնունդը։
Ես կողմ եմ օտարելեզու դպրոցների գոյությանը։ Միաժամանակ նաև կողմ եմ հայկական կրթության մակարդակի բարձրացմանը։ Ես կողմ եմ սոցիալական խնդիրների լուծմանը, խտրականության վերացմանը։ Ես անձամբ կարծում եմ, որ կրթությունը առաջին հերթին պետք է լինի որակյալ, իսկ թե որ լեզվով է այն տարվում՝ փոքր ինչ երկրորդական գործոն է: Չորս կողմից հայրենատառ դեբիլներով ենք շրջապատված, չգիտես ինչու դրա դեմ պայքար չկա։ Հայախոս (օրինական) հեռուստատեսությունը տառապում ա անմակարդակությունից՝ մենակ վայ-վույ կա։
Ես անձամբ կիսառուսական կրթություն ունեմ։ Կարդացածս գրականությունը հիմնականում ռուսերեն և անգլերեն է։ Հայերեն շատ, իրոք՝ շատ քիչ եմ կարդացել։ Հիշում եմ, որ հայրենասիրության հողի վրա մերոնք ինձ տեղափոխեցին հայկական դպրոց, առաջին ամսվա մեջ մեր հայոց լեզվի ուսուցիչը ինձ մեկ ամսվա մեջ երեք հատ երեք էր դրել՝ անիմաստ։ Էն ժամանակվա իմ հայոց լեզվին տիրապետելը հաստատ հինգի էր։ Մի օր մայրիկս ջղայնացավ էկավ դպրոց՝ ուսուցչուհուն հարցնելու, թե՝ ինչի համար են դրված երեքներս։ Պատասխանը մինչև հիմա հիշում եմ. «Բա ուզում եք ռուսական դպրոցից գա, ու միանգամից հինգ ստանա։» Այ մոտավորապես տենց հիմարություն էլ հիմա է կատարվում։ Փոխանակ իրական վտանգների դեմ պայքարենք, այն է՝ խտրականություն, հարուստ-աղքատ էրեխա տարբերություն, դրել ենք պայքարում ենք կոմունիստական, ուտոպիական «բոլորը հավասար պետք է լինեն» գաղափարի համար։ Ներեք ինձ իմ ցինիզմը, բայց մարդիկ երբեք հավասար չեն եղել, ու երբեք էլ չեն լինի։ Մեկը ավելի հարուստ է, մեկը՝ խելացի։ Մյուսը՝ էրկուսն էլ հետը։ Բայց, հիմնականում ոչ փող ունեն, ոչ էլ խելք, իհարկե։
Կամ մի ուրիշ փաստարկ է բերվում։ Հայերի մեջ հայրենասիրությունն էնքան քիչ ա, որ եթե նման դպրոցները համարվեն էլիտար, բոլորը կձգտեն իրենց երեխաներին ընդունել նման դպրոցներ, ու դա կլինի հայ ազգի վերջը։ Էս նենց ապուշություն ա, որ նույնիսկ մեկնաբանելս չի գալիս։ Եթե էդքան ախմախ, հայրենիքը չսիրող ազգ ենք, ու՞մ ենք պետք։ Առաջին հերթին ինքներս մեզ պետք չենք։ Ու թե էդ վախից պետք ա արգելենք, միևնույն է, մի ուրիշ առիթ կգտնվի հայրենիքը չսիրողների համար։
Օտարներից սովորելը վտանգավոր չէ։ Վտանգավոր է դոգմայի հասնող «հայրենասերիզմը»։
Մի բան էլ։ Հիշեցի սեփական ԲՈՒՀ-ս՝ Թատերականը։ Կարծես, «Երևանի Պետական» է, ասել է թե՝ հայալեզու, մեսրոպատառ։ Էդպես չի իհարկե։ Ու չի էլ կարող լինել։ Տարրական գրականություն չկա հայերեն։ Միայն հայերեն կարդացողները տենց էլ, կներեք, տուպոյ-տուպոյ ավարտեցին մեր կուրսը, մասնագիտությունից անտեղյակ։ Թեև, բան չունեմ ասելու, եթե սկզբից կային դեմքեր, որ կարծում էին, որ (սա կատակ չէ, հավատացեք) Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել 1945 թվականանին Ավարայրի ճակատամարտում, ուսուցման ավարտին, շնորհիվ հայեցի դաստիարակչության, նրանք փոխեցին իրենց համոզմունքները։ Բայց դե մեկ ա՝ մասնագիտական առումով ոնց տուպյ կային, տենց էլ մնացին։ Հիմա էկեք ռեալ տեսնենք, քանի նման ոլորտ կա, որ ընդհանրապես ապահովված չէ մասնագիտական գրականությամբ։ Դե էկեք դրանցից բոլորից հրաժարվենք, որովհետև «խի մեզ պալոժ ա» ռուսերեն, կամ անգլերեն սովորել... Իհարկե, ես միայն կողմ եմ, որ զուգահեռաբար հայերեն բազա ստեղծվի նման առարկաների համար։ Թարգմանվեն լավ դասագրքեր, մասնագիտական գրականություն։ Բայց մինչև չունենանք բավականին չափով մասնագետներ՝ ախր ո՞վ պետք է դա անի։ Իսկ եթե էդ մարդիկ, օգտվելով այն առիթից, որ գիտեն օտար լեզուն մայրենիի պես և մասնագետ են իրենց ոլորտում, լքեն Հայաստանը, դա միևնույն է կրթության խնդիրը չէ, դա տնտեսության, ղեկավարման խնդիր է։ Փոխանակ նենց անենք, որ տան ներսում նենց մթնոլորտ լինի, որ ոչ ոք չուզենա նույնիսկ մեկ վայրկյանով դուրս գալ, դրել ենք հիմար ծնողների պես տան դռներն ենք կողբում, բանալի էլ փորձում հնարավորինս անհասանելի դարձնել։ Արդյունքում նա ով չի ուզում մնալ, միևնույն է գնալու է, իսկ նա ով մնալու շատ ու շատ ազատություններից ու հնարավորություններից է զրկվելու։
Օֆ է.. Բարդ թեմա է, համաձայն եմ։ Նենց չի, որ օտարալեզու դպրոցների գոյության միայն առավելություններն եմ տեսնեում։ Բայց, որքանով կարող եմ դատել դիտարկումներիցս, թերությունները ավելի շատ գալիս են մեզ ընդհանրապես բնորոշ մտածելակերպից։
P.S. Թաղե՜մ Գորբաչովին։ :-D
P.P.S.
Էստեղ էլ հերթական «հայավարի» քվեարկությունն է, ուր, համաձայն ավանդույթի, պարտվող կողմը, անկախ ամենից հայտարարելու է, թե մյուս կողմի հաղթանակը սարքովի էր, ֆեյք ու, հետևաբար, անընդունելի։ Նենց որ, եթե հավես ունեք, վատնեք ձեր ժամանակն այս քվեարկության վրա։