SuperJet International-ը և Արմավիան 6-ամյա SuperCare համաձայնագիր են ստորագրել

Jun 27, 2011 21:33


Հունիսի 24 2011, Փարիզ, Լե Բուրժե - “SuperJet International”-ը, “Alenia Aeronautica”-ի և “Sukhoi Holding”-ի համատեղ ձեռնարկությունն այսօր հայտարարեց «Արմավիա» ավիաընկերության հետ վերջինիս “Sukhoi Superjet 100″ երկու օդանավերին վերաբերող “SuperCare” համաձայնության ստորագրման մասին:
Փարիզի օդային շքահանդեսի ժամանակ այդ համաձայնության մասին հայտարարել են “SuperJet International”-ի գլխավոր տնօրեն Կառլո Լոգլին և «Արմավիա» ընկերության գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանը։

“SuperJet International”-ը հայկական ավիաընկերությանը կմատակարարի պահեստամասեր և կապահովի սարքավորումների սպասարկումն ու վերանորոգումը։ 4 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ այս պայմանագրի սկզբնական գործուղության ժամկետը 6 տարի է։

«Արմավիա»-ի գլխավոր տնօրեն պրն. Բելլույանն ասում է. «Մենք հպարտ ենք աշխատելու “SuperJet International”-ի հետ, միանալով նրանց “SuperCare” ծառայությանը։ Համոզված ենք, որ ճիշտ որոշում ենք կայացրել՝ մեր օդանավերի հասանելիությունը էլ ավելի բարձրացնելու, միաժամանակ ծախսերը նվազագույնին հասցնելու և բյուջեն լիովին վերահսկելի դարձնելու ուղղությամբ։»

Հիշեցնենք, որ առաջին “Sukhoi Superjet 100″-ը «Արմավիա» ընկերության կազմում իր առաջին թռիչքը կատարեց 2011 թ. ապրիլի 21-ին։ Օդանավը շահագործումը սկսվեց շատ կարճ ժամանակահատվածում՝ պաշտոնական առաքումից ընդամենը 2 օր անց։ Հունիսի 16-ին օդանավը կոմերցիոն շահագործման հանձնվեց նաև ռուսական «Аэрофлот»-ի կողմից՝ Մոսկվա - Սանկտ-Պետերբուրգ չվերթում։



Ավիատոր | Մեր սիրտը երկնքում է Հրապարակված է Ավիատոր-ում
Ուզու՞մ եք խոսել այս մասին։

Լուրեր, Հայաստան

Previous post Next post
Up