Ետ տվեք մեր փողերը

May 11, 2011 02:31

Հ1 ձաձա, հերիք ա վարի տաս բուդջեն, այ ախպեր։ Կառավարել սովորեք, եքա հիմնարկ ա, դժվար ա, հասկանում եմ, բայց պետք ա: Հավաքվեք ու սիկտիր էղեք ու գոնե կառավարման արագացված դասընթացների գնացեք։
Էմմիին էլ ուժ եմ ցանկանում։ Հեսա բոլորը իրա վրա են հարձակվելու՝ համոզված, որ էդ տխմար ու իրան չսազող երգը ինքն ա ընտրել, ու ընդհանրապես՝ ինքն ա պարտվել։
Երբ բարձր տեղ ՝ինք գրավում ասում էի միշտ. Հ1-ն ա բարձր տեղ գրավել, ոչ թե երգիչը, որովհետև տեսնում էի ու գիտեի, թե որքան աշխատանք ու որակով ջանքեր են թափվում էդ նախագծի վրա։ Ու ոնց էր կառավարվում էդ ամենը։
Հիմա էլ եմ ասում. Հ1-ն ա պարտվել, ոչ թե երգիչը։ Թե ինչու... Տրամաբանություն ունեցողը ինքնուրույն էլ կհասկանա։
Մի բան էլ. ինձ չի հետաքրքրում Եվրատեսիլը ինքը իրանով։ Պարզապես դա սանդղակներից ևս մեկն է, որով կարելի է չափել մեր Հեռուստատեսության որակն ու մակարդակը։

Հայաստանի Հանրապետություն, հեռուստատեսություն

Previous post Next post
Up