Հաղթանակների տարի

Apr 26, 2011 21:10

Ներվայնանում եմ, որ ասում են "Մայիս՝ հաղթանակների ամիս"։ Սահմանափակում ա մի տեսակ։ Տենց ա տենց, էկեք բոլոր ամիսներին անուն դնենք։
Հունիս՝ հաղթանակները մարսելու, հաղթանակների ամիսը հաղթահարելու ամիս։
Հուլիս՝ շոգերն ընկնելու, համետղությամբ նաև՝ հաղթանակները վերաիմաստավորելու ամիս։
Օգոստոս՝ ձմերուկի, Սևանի դաժան արեգակի, հաղթանակերից ինքնակամ հրաժարվելու ամիս։
Սեպտեմբեր՝ իմ ծննդյան օրվա, դասի գնալու, ու "Ոչ մի դեպքում անկապ ամսում հաղթելու ցանկություն չունենալու" ամիս։
Հոկտեմբեր՝ հաղթանակների ամսվա կեսերորդ տարեդարձին պատրաստության ամիս։
Նոյեմբեր՝ հաղթանակների ամսվա կեսերորդ տարեդարձ, կոմունիզմի պարտության ամիս։
Դեկտեմբեր՝ ա դե էս ձյունը երբ ա գալու, ստամոքսի՝ ուղեղի նկատմամբ հաղթանակի ամիս։
Հունվար՝ ապագա հաղթանակների համար կենացների ամիս։
Փետրվար՝ ա դե էս ձմեռը երբ ա վերջանալուի ու ապագայում հաղթանակների բերող համաժողովրդական պայքարի բռնկումների ամիս։
Մարտ՝ գժերի, կատուների ու "հենց հիմա հաղթելու ենք"-ի ամիս։
Ապրիլ՝ "ոչինչ, զատո մյուս ամիսը հաղթանակների ամիս ա" ամիս։

Սենցոտ :)

Для русскоязычных читателей. Эта запись на армянском, и, к сожалению почти непереводима, простите.

ամիսներ, խնդիկ, մենք, հայեր

Previous post Next post
Up