Կեցցեն։

Mar 17, 2011 03:36

"Դրա համար` իմ արածը ոչ թե պահանջագիր է, այլ մի քաղաքացու ահազանգ է, որը ուզում է, որ իր համեստ, փոքր զրկանքների գնով ցույց տա, որ եթե այս իշխանավորներն իրենք չգնան սեփական զրկանքների ճանապարհով, մենք ավելի վատ օրեր ենք ապրելու:" Րաֆֆի Հովհաննիսյան

Էս մարդը ինձ միշտ շատ դուր ա էկել։ Մնում ա իրա թիմը մի քիչ մաքուր լինի։ Ամեն դեպքում, նման մոտեցումը ինձ շատ դուր է գալիս, և շատ հատկանշական է մի բան՝ մարդը իրա սեփական անձով ա փորձում օրինակ ծառայել, ի տարբերություն շատ-շատ ամբախ-զամբախ խոսացողների։
Խնդրում եմ *ականներին չպատերազմել էս գրածիս տակ, ու չդասել ինձ որևէ քաղաքական ուժի մասնակիցների շարքում։ Ես ու պրոֆեսիոնալ քաղաքականությունը մենակ մի ընդհանուր բան ունենք՝ իրար ծաղրելու ու անտեսելու ցանկությունը :) Բայց ստեղ կա մի սենց բան։ Էս մարդը քարոզում ա մի բան, որը շատ, ահավոր պետք է մեզ բոլորիս, ու դա վերաբերում է ոչ միայն քաղաքական գործիչներին։ Դա վերաբերում է բոլորիս, ով էս ժամանակներում անում ա ամեն ինչ ու ամեն գնով, որպեսզի լավ լինի իրան ու ասենք մաքսիմում իրա մոտիկներին (էն էլ մոտիկն էլ որ խանգարեց, դրա հախից էլ կփորձենք գալ)։ Չգիտեմ, ես էս ակցիան ավելի շատ հոգևոր ու բարոյական եմ համարում, քան քաղաքական։ Ու հաճույքով կմիանամ։ Որովհետև մարդ մեկ-մեկ հետ ա նայում ճանապրհին, ու էդ հայելիում պարտադիր պետք ա լինեն բարի գործեր։ Ու մեկ-մեկ ահավոր վախենում ես, որ էս խառը կյանքում կարող էնքան խառը լինես, որ նայես հետ ու չտեսնես ոչինչ։
Խնդրում եմ, շատ եմ խնդրում մի կողմ դնել չարությունը, եթե ստեղ մի բան ունենաք պատասխանելու։ Նույնսիկ ֆլեշ-մոբ եմ առաջարկում. երկու օր բլոգերում չքլնգել ոչ ոքի։ Կամ գրենք բարի բաների մասին, կամ եթե ասելիք չունենք՝ լռենք։

հայեր, զգացմունքներ

Previous post Next post
Up