LJ Fighting Man

Jun 18, 2010 15:58


Hey! Said my name is called disturbance
I'll shout and scream, I'll kill the king, I'll rail at all his servants
Well then what can a poor boy do
Except to sing for a rock 'n' roll band
'Cause in sleepy London town
There's just no place for a street fighting man
No!

"Street Fighting Man", Rolling Stones

Էս հայկական կենդանի մատյանը տեսավ բանդիտների, պատգամավորների, օլիգարխների, «հայ-թուրքականի» դեմ պայքարելը տո լի վտանգավոր ա, տո լի ապարդյուն, ու անցավ Վարչապետին ու մշակույթին: Հիմա տեղից վեր կացողը քլնգում ու քննադատում ա ու իր մշակած ծրագրերն ա ներկայացնում հանրությանս դատին:
Իհարկե, պայքար, մայքար մինչև ուր:
Ու հիմա էլ ինձ են սկսելու քլնգել ինչա թե ես էլ ռոք եմ սիրում, դրա համար ձև չի, որ ես վրչոյին պարզապես հարգեմ` որպես մեր իշխանության շարքերում միակ մարդը, որի ինտելլեկտուալ ու բարոյական ցուցանիշները քչից-շատից համապատասխանում են իմ ունեցած պատկերացումներին` իշխանության գլխում գտնվելու համար անհրաժեշտ կարողությունների և հատկանիշների մասին:
Մարդը առանց «ախռանա», բացարձակ «չ»պաշտոնական էկավ բարքեմփ, հետաքրքիր բաներից զրուցելու ակնկալիքով, դրին «օտարալեզու»-ով վարի տվին Բարքեմփի ամբողջ գաղափարը: «Մեթոդաբանություն», «վեճի ձև» բառերը լսելուց ականջներս սրվեցին, բայց դե կան իհարկե ավելի կարևոր հարցեր: Ձեռ չեմ առնում, չեմ համարում որ «օտարալեզուն» լուրջ խնդիր չէ, բայց դե ամեն ինչն իրա տեղն ունի ու ժամանակը: Հազիվ մի մարդ կա կառավարությունում, որից կարելի գիտելիքներ քաղել, բայց բացի կենցաղային խնդիրների մասին խոսելուց մենք իհարկե ուրիշ թեմաների այլևս սովոր չենք: Քաղաքական «էլիտա»-ն մեզ լավ պարապացրել ա:
Մի բան գիտեմ հաստատ` եթե վեճերը այսքան բուռն ու ամենօրյա են դարձել, ուրեմն ձայնը հասնում է տեղ:




Премьер-министр, ЖЖ

Previous post Next post
Up