Victim blaming

Nov 18, 2021 13:40

Չարաբաստիկ կապիտուլյացիան ստորագրելուց անմիջապես հետո մեզ բոլորս սկսեցին ենթարկել հոգեբանական մանիպուլյացիայի ու վիկտիմբլեյմինգի, որպեսզի պարտության պատճառն էլ մեր մեջ փնտրենք: Հիմա արդեն հասան գերիներին: Ամոթ ձեզ, էլ բան չգտա՞ք: Գժվել կարելի է:
Կամ կրակել-չկրակելու հրամանը: Ինչի՞ չէր կարելի կանգնեցնել մայիսին 12-ին ՀՀ տարածք ներխուժող 20-25 հոգանոց հակառակորդի խմբերը, մինչև շատացան, դառան 900-ից ավել ու էլ հետ չգնագին, որ հիմա մեր տղերքի դեմ կռիվ տա՞ն:
Իսկ ինչի՞ է էս ահավոր պատերազմի ամբողջ ծանրությունն ընկել մեր մաքուր ու նվիրված 17-18 տարեկան երեխեքի ուսերին:
*******
«Միգուցե մենք սխալ ենք վարվել էմոցիոնալ ֆոնի վրա: Պետք է քննվի՝ ինչ է նշանակում գերի ընկնել, ինչ հանգամանքներում: Զինվորական կանոնագրերը հստակ սահմանում են, թե որ դեպքերում է, որ գերի ընկնելը չի համարվում հանցագործություն:»,- ասում է մի մարդ, որը բանակում անգամ չի ծառայել:
*******
Կարեն Վրթանեսյան
«Տիկնայք և պարոնայք, եթե դուք հիմա քննարկում եք գերի հանձնվել-չհանձնվելու հարցերը, ապա շնորհավորում եմ. Նիկոլ Իլհամի Փաշինյանը կրկին ձեզ մատերի վրա ֆռացրեց՝ շեղելով այն փաստից, որ հերթական անգամ ռազմավարական նշանակության դիրքեր է հանձնել ադրբեջանցիներին։
Ադրբեջանցիներն, ըստ էության, 2020 թվականի նոյեմբերից սկսած՝ հետևողական ու նպատակաուղղված ձևով մի քանի տեղից կտրում են Սյունիքը Հայաստանից։»
*******
Սոնա Մարտիրոսյան (լրագրող)
«Պետությունը՝ առաջին դեմքով, նոր մեղավոր է գտել, որովհետեւ մեղքը չափազանց շատ է եւ այլեւս բավական չէ նրանց համար, ում անուններն արդեն տրվել էին՝ զինվորների, որ լավ չեն կռվել, զոհվածների, որ անտանելի բեռ են դարձել, ողջերի, որ ողջ են մնացել, Սփյուռքի, որ քիչ է օգնել, լրագրողների, որ լավ չեն աշխատել, «հաղթողների», որ չեն հաղթել... Մեղքն այնքան շատ է, որ ակնհայտ է՝ մի օր իրենց էլ է բաժին հասնելու։»
https://mediamax.am/am/column/121247
*******
Լուսինե Հովհաննիսյան (լրացրող)
«Շատ ապշած ՀՀ քաղաքացիների այդ հարցը հիմա ես հնչեցնում եմ՝ ինչու են հակառակորդի զինվորները հեռվից ճեմելով հասնում մեր դիրքերը։ Եվ եթե մեզ՝ քեզ այդ բարձր աթոռին հասցրածներիս, բավարարի քո պատասխանը, նոր կխոսես գերի ընկնելու հանգամանքները պարզել տալու մասին, որովհետև, մեզ էլ դա է չափազանց շատ անհանգստացնում։
Դուք պետք է պատասխանեք, ոչ թե հարց տաք։ Դուք դեռ ահագին ժամանակ միայն պատասխանող եք լինելու։ Դո՛ւք պետք է թույլ չտայիք, դո՛ւք պետք է անհնար դարձնեիք հայ զինվորների գերեվարվելը, հարց տվողը դուք չպետք է լինեք։»
https://www.civilnet.am/news/640090/
*******
Անահիտ Ոսկանյան (լրագրող)
«Արդյունքում՝ ադրբեջանական զորքերը նորից խորանում են ՀՀ պետության մեջ, նորից գրավում են դիրքեր, հողեր։ Ավելին՝ գերեվարում են զինծառայողի (պաշտոնապես՝ 12)։ Ավելին՝ անհայտ կորած են (ու՞ր կորան) 24, ու սպանված, ըստ պաշտոնականի՝ 1 զինծառայող։ Թեև՝ փաշինյանական ՀԺ-ն ավելի վաղ շատ ավելի մեծ թիվ էր հայտնել։»
«Ու ուզում եմ դիմել. այ զինվորներ ջան
Եթե կրակելու հրաման չկա. ԿՐԱԿԵՔ երբ թուրք-ադրբեջանցին գալիս է ձեզ վրա։
Մեկ է՝ ինքը ձեզ սպանելու է գալիս։ Կամ՝ գերի տանելու, տանջամահ անելու։
Մեկ է՝ սպանելու է ձեզ ու Հայրենի հողը էլի գրավի։ Մեկ է՝ փաշինյանական իշխանությունները հրաժարվելու են գերիներից՝ ռազմական գործեր են հարուցելու, մեկ է՝ չկրակողը պետական դավաճան է...։
Այս իշխանությունը հրաժարվել է ողջ, մեռած ու գերի զինծառայողներից ու
բոլորիցս։
ԿՐԱԿԵՔ։»
https://www.panorama.am/am/news/2021/11/18/%D5%AF%D6%80%D5%A1%D5%AF%D5%A5%D5%AC/2600480

haykakan, чузох Карапет, люди, կարևոր բաների մասին, genocide, Հայաստան, lichnoe, личное, thoughts, politics

Previous post Next post
Up