Խոստովանեմ, որ ունենալով ռուսալեզու միջնակարգ ու բարձրագույն կրթություն, ես՝ ինչպես և իմ նման շատերը՝ երկար ժամանակ «փախնում էի» հայերեն թերթերից, հոդվածներից, գրառումներից: Գերադասում էի նույնի ռուսական կամ նույնիսկ անգլերեն տարբերակը: Եվ միայն ԺԺ կենդանի մատյան գալուց հետո ստիպեցի ինձ հայերենս կարգի բերել: Դրա համար հարկավոր էր ընդհամենը մի բան՝ օգտագործել: Գրել ու կարդալ հայերեն, անընդհատ նոր բառեր սովորելով ու սխալները ուղղելով: Շատ շուտ նաև տրանսլիտից անցա հայատառ ստեղնաշարի: Ու երևի մինչև հիմա էլ հայերենս մի քիչ «ծուռ» է ու բառապաշարս ավելի փոքր է, քան ուրիշ լեզուներով:
Այս Լրագրի հոդվածը (via Գևորգ Գիլանց) նարկայացնում է Լեզվի կոմիտեի հորդորը տարածված օտար բառերի հայերեն համարժեքները օգտագործելու կապակցությամբ: Հետաքրքիր է, որ բառերի մեծ մասը անգլերենից կամ ֆրանսերենից ներխուժել է ռուսերեն, իսկ ռուսերենից՝ հայերեն:
Հոդվածը՝
ՀՈՐԴՈՐԱԿ ՀԱՅԵՐԵՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՕՏԱՐ ԲԱՌԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ