#ՔայլԱրաՄերժիրՍերժին

Apr 18, 2018 22:18


Հարգելի հայրենակիցներ,
եկեք համախմբվենք ու միանանք Հայաստանի խաղաղ քաղաքական պայքարին, #ՄերժիրՍերժին շարժմանը հետևյալ հայտարարությունով։

Հայտարարություն.

Մենք՝ Հոլանդիայում բնակվող հայերս, հայտնում ենք մեր աջակցությունը Հայաստանում հաստատված ավտորիտար համակարգի դեմ պայքարի դուրս եկած և իրենց քաղաքական և քաղաքացիական ազատություններն իրացնող մեր համաքաղաքացիներին:

Միևնույն ժամանակ, մենք դատապարտում ենք իշխանությունների կողմից բռնության դրսևորման ցանկացած փորձ և պրովոկացիոն գործողություն:

Կոչ ենք անում իշխանություններին, հավատարիմ մնալ ՄԱԿ-ի և այլ միջազգային կառույցների կողմից ընդունված մարդու իրավունքների և քաղաքական ազատությունների մասին հռչակագրերում արձանագրված սկզբունքներին և դադարեցնել խաղաղ ցուցարարներին ուղղված ցանկացած սպառնալիք:

Հայտարարությունը բաց է միանալու ու տարածելու ցանկացողների համար:

#ԻմՔայլը
Նունե Կարապետյան

#ՄերժիրՍերժին, люди, Երևան, կարևոր բաների մասին, #ԻմՔայլըՆունե, личное, Հայաստան, yerevan, Երգիրը երգիր է, победа

Previous post Next post
Up