Jun 05, 2013 09:08
via
dabavog «Արս լունգա» դուետը` ի դեմս Արամ Թալալյանի և Ջուլիետա Վարդանյանի, իրականացրել է «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա (մաս 1. ստեղծագործություններ թավջութակի և դաշնամուրի համար)» նախագիծը: Ծրագրի շրջանակում հավաքվել են 20-21-րդ դարերի 60 հայ կոմպոզիտորների` թավջութակի և դաշնամուրի համար գրած ստեղծագործությունները:
Ծրագիրը հայ երաժշտության պատմության մեջ իր ձևով և բովանդակությամբ միակն է, քանի որ հայ կոմպոզիտորների` թավջութակի և դաշնամուրի համար գրած ստեղծագործությունների մեծ մասը երբևէ չի կատարվել, կամ էլ կատարվել է տասնամյակներ առաջ, և ձայնագրություններն արդեն վերականգնման կարիք ունեն:
...
Ձայնագրությունների ժողովածուները չեն վաճառվելու, տրամադրվելու են աշխարհի խոշոր համալսարանների գրադարաններին, երաժշտական փառատոներին, երաժշտական քոլեջներին, ինստիտուտներին, կոմպոզիտորների միություններին, դասական երաժշտությունը պրոպագանդող ռադիոկայաններին:
music,
haykakan,
люди,
yerevan,
կարևոր բաների մասին,
art