Հողը բացեց շրթունքներն իր վառած
ՈՒ հոգնած մի ձայնով պատմեց քամուն`
"Գիտե՞ ս, ես տեսա մի ուրախ երազ,
Որ այստեղ շատ վաղուց մարդիկ էին ապրում,
Որ տներ էին այստեղ ու ծառեր էին աճում,
Մարդիկ սիրում էին, ստեղծում ու ապրում,
Երեխաներն էին ամեն տեղ խաղում,
Ծիծաղ էր հնչում ու եկել էր գարուն:"
Քամին կարծես թե մի պահ բարկացավ,
Բարձրացավ, փչեց մռայլ երկնքում,
Հետո հեռացավ, շշնջալով միայն`
"Չկան այդ մարդիկ ու էլ հետ չեն գալու..."
Այդ գիշեր սկսվեց ահավոր մի անձրև,
Քամին ոռնում էր, կայծակը փայլում,
Հողը սարսսափից կուչ էր եկել,
Ջրեր էին հոսում ու գետեր դառնում:
ՈՒ հողը հիշեց պատմությունը տխուր,
Ոնց է այրվել, չորացել, ցամաքել,
Եվ լաց եղավ հողը հոնգուր-հոնգուր,
Ինչպես դեռ երբեք լաց չէր եղել:
Երբ գարուն էր նորից, դուրս եկավ արև
ՈՒ նայեց ներքև կապույտ երկնքից,
Տեսավ, որ հողից մի ծառ էր աճել,
Ծիրանի մի ծառ այդ տանջված հողից: