Հոկտեմբերի 14-ին` ժամը 19:00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված դիրքերից մեկի ուղղությամբ (Հադրութի պաշտպանական ուղղություն) հակառակորդի կողմից արձակված դավադիր գնդակից` գլխի շրջանում ստանալով թափանցող հրազենային վիրավորում` հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել է ՊԲ թիվ N զորամասի զինծառայող, 1988թ. ծնված Վիտալի Աշոտի Իգիթյանը: Դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են: Այս մասին հայտում են Արցախի ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնից։
Հ.Գ. էս ինֆորմացիան
մի քանի տեղից կարդալով` ինձ զայրացրեց երկու բան.
1. Հերիք չի մեր տղեքին խփեն, ինչքան է սա շարունակվելու, վերջերս շատ չեն նման դեպքերը, բա ուր է մեր պատասխանը, ինչ, էլի սահմանափակվելու ենք մի երկու օրից Եվրոպային լացակումած բողոքելով... ինչու են լռում վերևներ, ինչ, դեռ արևմուտքի համար լացակումած տեոստը պատրաստ չէ??????????????????????
2.Բոլոր կայքերում էլ մեծ-մեծ գրել էին զորամասի համարը, որքանով ես գիտեմ, դա հայտնել չի կարելի, դա պետական/զինվորական գաղտնիք է, մի պրոֆեսիոնալ մարդ չկա էդ կայքերում աշխատող, գուցե մեր զորամասերը զենքի քանակն էլ գրեին??????????????????????