«Ադրբեջանական քարոզչությունն աշխատում է արագ արդյունքի վրա. կամ կտաք ամեն ինչ, կամ` պատերազմ: Պատահական չէ, որ վերջին օրերին պաշտոնական Բաքուն գործի է դրել իր ողջ դիվանագիտական, քարոզչական ներուժը մեզ` հայերիս հնարավորինս համոզիչ կերպով մոլորեցնելու համար, թե ադրբեջանական բանակն այնքան հզոր է, որ կարող է հեշտությամբ հաղթել: Այլ կերպ ասած, Բաքվում առաջնորդվում են՝ «սպառնա պատերազմով, բայց մի սկսիր այն» տրամաբանությամբ»,- ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյան:
Աղբյուր` Panorama.am