Ադրբեջանում դիվերսիոն գործողությունները գործելաոճ են դարձել

Feb 17, 2011 16:21

Այսօր` փետրվարի 17-ին առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատվածում
(Ջրաբերդի ուղղությամբ) հակառակորդը հերթական անգամ դիմել է դիվերսիոն գործողության: «Հանդիպելով ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կուռ պաշտպանությանը, թշնամու հատուկ նշանակության ջոկատայինները դիմել են փախուստի: Ըստ նախնական տվյալների` հակառակորդն ունի կորուստներ, ինչի մասին հաստատել են նաև ադրբեջանական աղբյուրները: Պաշտպանության բանակը կորուստներ չի կրել:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայան. -  "Այս պահին, մահմեդական մի շարք երկրներում հեղափոխական զարգացումներ են ընթաում և այս պահին չի բացառվում, որ նույն Ադրբեջանում նույնպես հաարակությունը ակտիվանա: Այս պահին առկա տեղակտվությունը թույլ է տալիս ասել, որ նման զարգացվումներ Ադրբեջանում հնարավոր են: Ադրբեջանում նման սցենարի կողմնակիցներ կան և այս պահին փորձում են կոնկրետ քայլեր ձեռնարկել: Նման զարգացումները կանխելու լավագույն միջոցը Բաքվի համար հակահայկական հիստերիա բարձրացնելն է՝ արտաքին թշնամու կերպարի սերմացում ադրբեջանական հասարակության մեջ":

Ադրբեջան, Արցախ, հաղթանակ, պատերազմ

Previous post Next post
Up