Պահանջ

Nov 24, 2010 21:22

Originally posted by lernci at Պահանջ
Այսօր մեր հեռուստատեսության բարոյական դիմագիծը կաթվածահար է եղած:
Հիմնականում քարոզվում են ընտանեական դավաճանություններ, բռնություն, անբարոյականություն, գովազդվում եւ որպես գեղեցիկ են ներկայացվում օտար՝ մեր ազգային նկարագարին խորթ բարքեր:
Խայտառակությունն այն աստիճան է, որ այս ամենին զուգահեռ ծաղրի են ենթարկվում մեր ազգային արժեքները եւ նույնիսկ մեր նշանավոր ՄԵԾ ՀԱՅԵՐԸ:
Այս դավաճանական գործին գիտակցաբար թե անգիտակցաբար լծված են գրեթե բոլոր հեռուստաընկերությունները:
Պահանջում ենք այս հեռուստաընկերություններից անհապաղ դադարեցնել այս ամենը եւ համապատասխան մարմիններին կոչ ենք անում խիստ հետապնդել այս խնդիրը, կազմել տարբեր դատական եւ իրավական գործեր այս խայտառակ գործընթացը կանգնեցնելու համար:

Previous post Next post
Up