"Քաղաքացի դաստիարակելու համար պետք է ունենալ կերպարներ". Գ.Գինոսյան

Nov 23, 2010 00:47

Նոյեմբերի 22-ին լրացավ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկ Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 68-ամյակը:

Գ. Գինոսյան. «Սեփական սպայի անգամ ստվերից վախեցող զինվորը չի կարող հերոսաբար կռվել: Հրամանատարների խնդիրն զինվորի ոգեղենությունը տասնապատկելն է»: Նրա կարծիքով, այսօր Լ. Ազգալդյանն ըստ արժանվույնս գնահատված չէ:
«Մեր հանրապետությունում ում անունով ասես փողոց կա, սական նրա անունով չկա, նույնիսկ իր սովորած դպրոցն իր անունը չի կրում, իսկ դա ոչ մեկին չի հետաքրքրում: Լ. Ազգալդյան ազատամարտիկի անունը կրող ոչ մի բան չկա մեր հանրապետությունում… ինչպե՞ս պետք է դաստիարակվի հայ երիտասարդը»:

Տխուր է, բայց այսօր այդպես էլ չզգացվեց, որ մեր մեծագույն հերոսներից մեկի ծննդյան օրն է:
Թերևս տեղին է հիշել Նժդեհի խոսքերը. "Իր ընտիր մեռելների պաշտամունքը չունեցող ժողովուրդը` ապերախտ ու բարբարոս, անարժան է անկախ հայրենիքի, որը միշտ էլ նահատակների սրբազան աճիւնից կը բարձրանայ"....

հերոսներ, Նժդեհ, տխուր բաներ

Previous post Next post
Up