Լավ նորություններ Քարվաճառից...

Sep 25, 2010 01:02

Արդեն շուրջ երկու ամիս Քարվաճառում սկսվել է քաղաքային հեռախոսակապի ներդրման գործընթացը:

Քաղաքապետարանը սկսել է բնակելի տների սեփականաշնորհման նախապատրաստության գործընթացը: Վերջապե՜ս: Արցախի ՈՂՋ տարածքի կադաստրավորումը գովելի տեմպերով է ընթանում: Այդ էլ հանձնողների աչքը «լույս»:

Քարվաճառում նոր մարզադպրոց է բացվել: Մարզադպրոցն արտակարգ երկհարկանի շենք է՝ բարձր որակով կառուցված և ըստ պատշաճի գույքով համալրված: Մեր երեխաների համար լավ պայմաններ են ստեղծվել՝ տարբեր մարզաձևերով՝ այդ թվում և մարտարվեստներով պարապելու: Թուրքի աչքը «լույս»:







Աղբյուրը`  Վայկունեցի
Ֆոտոները` Խ.Աւետիսեանի

arcax, Карабах, Քարվաճառ

Previous post Next post
Up