Որպեսզի պարը չդառնա գրաբար - հզոր է ասված

Nov 01, 2010 14:45

Գագիկ Գինոսյան -

- ...Մարդը, որ իր մշակույթը, իր հոգեւոր արժեքները չի գնահատում, պոտենցիալ դավաճան է։ Եվ այն ազգերը, որոնք կորցրել են իրենց մշակույթը, վերացել են։ Մենք ցեղասպանությունից հետո չվերացանք, որովհետեւ չկորցրեցինք մեր մշակույթը, մեր տեսակը։ Դա մենակ երգ, պար չէ, դա մեր տեսակն է։ Մարդը, ում համար կարեւոր չի ինչ լեզվով է խոսում, ինչ երգ է երգում, արդեն իսկ կորած մարդ է, որովհետեւ տեսակ չունի։



Երբ որ երկրի նախագահը իր պաշտոնական հյուրին՝ մեկ այլ երկրի նախագահին տանում է ջազ լսելու, այստեղից գալիս  են բոլոր ողբերգություննեը։ Որովհետեւ այդ հյուրը իմ ազգի հյուրն է, իր հյուրը չի։ Եթե կգա իր տուն, կարող են միասին պորտապար էլ պարել։ Բայց նա իմ երկրի հյուրն է, եւ ինքը պարտավոր է ներկայացնել իմ ազգի մշակույթը։ Իսկ նախկին նախագահը հայտարարում էր, որ մշակութային դաշտն ազատ է, ում կարիքը կա, նա էլ զարգանում է։ Ով մի քիչ հողից հասկանում է կամ երբեմն իջնում է հողի վրա, հասկանում է, որ բաց թողած դաշտում միայն մոլախոտ է աճում։ Այսօր վաստակավոր արտիստի կոչում է ստանում մարդը, որ նոտա չգիտի ու երգում է, կամ մարդիկ, որ երգում են թուրքական մեղեդիներ հայերեն բառերով։  Եվ հակառակը՝ շատ ավելի մեծ վաստակ ունեցող, հարյուրավոր երգեր վերականգնած Խորեն Պալյանը ոչ մի կոչում չստացավ։

Մի չինացի փիլիսոփա ասում է՝ եթե ուզում ես գրավել պետությունը, նախօրոք ոչնչացրու նրա մշակույթը։ Մշակույթից զորեղ զենք չկա, եւ միակ զենքը, որ հնարավոր չէ ժողովրդի ձեռքից խլել, դա ժողովրդական մշակույթն է։ Ժողովուրդն ինքն է իր դամբանականը գրում, եթե հավատում է, որ իր ձեռքը զենք չկա...




մշակույթ, գաղափարախոսություն, ազգ

Previous post Next post
Up