Ազգագրական երգի երեկո Նարեկացիում

Sep 23, 2010 18:10

http://talinci.livejournal.com/195026.html

Մի օր նստեցին իրար հետ "Հայրենապաշտ" ՀԿ-ն, "Նարեկացի" արվեստի միությունն ու "Սասուն" ազգագրական համույթը և մտածեցին, թե ո՞նց անեն, որ հայկական հրաշք ազգագրական երգերը երիտասարդները սովորելու և լսելու հնարավորություն ունենան:
Եվ այսպես.




Սովորում ենք երգել հայերեն: Առաջին հանդիպումը նվիրված է ռազմահայրենասիրական երգերին: Կներկայացվի ռազմահայրենասիրական երգերի պատմությունը, կլինեն կատարումներ:
Եթե առաջին հանդիպումը լավ անցնի ու պարզվի, որ ազգագրական երգ սովորել ու լսել ցանկացողներ կան, ապա միջոցառումը կդառնա ամենամսյա, ինչպես որ ազգագրական պարի վերաբերյալ Գ. Գինոսյանի միջոցառումները:
Մասնակիցներին բաժանվելու են ռազմահայրենասիրական երգերի ձայնագրություններ: Միջոցառումն ի հարկե անվճար է:

azgayin

Previous post Next post
Up