Երեկ ուշ ժամի ռուսական Россия (Культура) ալիքով հաղորդում-ֆիլմ էր Չինգիզ խանի, նրա կյանքի, նվաճումների մասին: Հաղորդումը բավականին լուրջ էր թվում մինչև այն պահը, երբ հաղորդավարը, թվելով Չինգիզ խանի նվաճումները, հասավ մեր տարածաշրջան ու ասաց հետևյալը "Чингис хан завоевал Иран, Армению, Азербайджан....". Պատմությունից քիչ թե շատ գլուխ հանողը գիտե, որ 13-րդ դարում Ադրբեջան որպես այդպիսին չկար (այն առաջանալու էր միայն 1918-ին), կար Ատրպատական մարզը (Атропатена) Իրանի-Պարսկաստանի կազմում: Այդ պարտավոր էր իմանալ նաև հաղորդման հեղինակը, եթե իհարկե նյութի այդ հատվածը պատրաստելիս միայն ադրբեջանական աղբյուրներից չէր օգտվել, քանի որ պատմական գոնե մի փոքր արժեք ներկայացնող աղբյուրներից ու քարտեզներից օգտվելու դեպքում հնարավոր չէր նման բան ասել: Ես ապշել էի, եթե նման բան ասեին ադրբեջանական ԶԼՄ-ներով, հասկանալի կլիներ (նրանք խնդիր ունեն սեփական պատմություն հորինելու ու իրենց հնեցնելու), բայց Россия (Культура)-ի շահը որն էր պատմության աղավավման, խեղաթյուրման մեջ, չհասկացա...