Մեր բակը

Jun 28, 2011 16:35


Տանը նստած գործ եմ անում, մեկ էլ բակից` զուռնա-դհոլի, քեֆ-ուրախության ձայներ: Հարսանիք էր. սինիներով, զուգված-զարդարված ջահելությամբ, պարելով, ուրախանալով: Մեր ջահել ժամանակներով [այստեղ` բիձայական հազ] հարսանիքները միայն շաբաթ-կիրակի օրերին էին անում, իսկ հիմա` այնքան է հարս լինի, փեսա լինի, մնացածը` հեչ, երեքշաբթին էլ է շատ լավ օր հարսանիքի համար:

Անցավ մի տաս րոպե, էլի զուռնա-դհոլ. հարսը տնից դուրս եկավ: Մի քիչ նայեցի, վերադարձա գործիս:

Տաս-տասնհինգ րոպե չանցած բակից շատ գեղեցիկ երգ եմ լսում, ոնց որ հոգևորական երգի: Նայեցի` հենց պատուհաններիս տակ մի դագաղ են դնում մեքենայի մեջ:

Ու այս ամենը` քառասուն րոպեի ընթացքում:

Հ.Գ. Գրառումս ի սրտե նվիրում եմ lusnot:

երևան, 2011

Previous post Next post
Up