Արդեն երկրորդ ժամն է, ինչ փորձում եմ մի տեքստ գրել, բայց չի ստացվում։ Որոշեցի ներկայացում սարքել, գուցե ավելի լավ ստացվի :P
Եւ այսպես՝ տեքստ...
Vերնագրի տարբերակներ
- Ի՞նչ է «Նոր Մեդիա Դպրոցը»
- Դպրոցի մասին
[Քանի որ կայքի վերնագրում արդեն գրած է «Նոր Մեդիա Դպրոց», ապա գուցե չկրկնել]
- Ուզո՞ւմ ես դառնալ տիեզերագնաց
Վերջին 1-2 տարիներին Վերջերս բլոգոլորտը թեժ մոդայիկ թեմա է հայկական լրատվամիջոցներում. հաճախ խոսում են բլոգերի մասին, քննարկում են բլոգային գրառումներ, բլոգգերներից հարցազրույցներ են վերցնում և նույնիսկ մամլո ասուլիսների հրավիրում։ Այնուամենայնիվ կողմնակի դիտորդի մոտ հարցեր են առաջանում, օրինակ՝ «Ի՞նչ օգուտ կա այդ բլոգերից» կամ. «Արդյո՞ք դա ժամանակի անիմաստ ծախս չէ»։
Այդ հարցերին հակիրճ կարելի է պատասխանել այսպես. «ամեն ինչ կախված է կոնկրետ իրավիճակից, կոնկրետ հեղինակից»։ Բլոգը գործիք է։ Ոչ ավելի, ոչ պակաս։ Ոմանց համար այն ուղղակի «պարապ վախտի խաղալիք» է դառնում։ Բայց բլոգը կարելի է արդյունավետ օգտագործել նաև որպես հաղորդակցման և օգտակար կապեր հաստատելու միջոց, փորձի փոխանակման ու գիտելիքների ձեռքբերման, ձեր խոսքը մեծ լսարանի հասցնելու հարթակ։
Եթե դուք լրագրող եք կամ քաղաքագետ, գրող կամ հրապարակախոս, արվեստագետ կամ ստեղծագործական մասնագիտության տեր մարդ, եթե աշխարհին ասելիք ունեք, ապա բլոգը կարող է դառնալ ձեր համար անփոխարինելի գործիք։
Նոր Մեդիա Դպրոցը հատուկ դասընթաց է, որի մասնակիցները կսովորեն.
- ա. ստեղծել բլոգ LiveJournal և Wordpress համակարգերում։
- բ. գրել կարդացվող հետաքրքիր և ուշագրավ ընթեռնելի տեքստեր [մի քիչ չե՞մ չռցնում]
- գ. ինչպես հասցնել գրառումները ընթերցնողներին՝ միաժամանակ առանց բոլորին «դավադիտ» անելու
- դ. օգտագործել սոցիալական ցանցերը բլոգի առաջխաղացման համար
- ե. էտիկան բլոգոլորտում և ընդհանրապես համացանցում
- զ. արդյունավետ օգտագործել բլոգը անձնական ու գործնական նպատակներով
Դասընթացը հնարավորություն է տալիս նաև ծանոթանալ հայկական բլոգոլորտի անցուդարձին, բլոգգերների յուրահատուկ ժարգոնին, հանդիպել հայտնի բլոգգերների հետ։