Պատասխանել Ադրբեջանի հերթական քարոզչական պատվերին

Jun 02, 2011 17:05


Ինչպես շատերդ գիտեք, մայիսի 31-ին «Նյու-Յորք Թայմս» թերթում ակնհայտ պատվիրված մի հակահայկական հոդված է հրապարակվել. Frozen Conflict’ Between Azerbaijan and Armenia Begins to Boil.

Կարծում եմ արժե պատասխան տալ, թեկուզ թերթի խմբագրությանն ուղղված նամակի ձևով։ Նամակում կարելի է հնչեցնել հետևյալ թեզերից ցանկացածը կամ մի քանիսը միասին.
  • Հոդվածում առկա է ակնհայտ ադրբեջանամետ դիրքորոշում։ Ադրբեջանը ներկայացված է որպես զոհ, և Ադրբեջանի կատարած բարբարոսությունների մասին խոսք անգամ չկա։ Հեղինակը իր հոդվածը կառուցում է Հայաստանի վրա չարացած սոցիալական խմբերի ներկայացուցիչների հտ հարցազրույցներից ցիտումների վրա։
  • Պարբերաբար ցիտվում են պատերազմի կոչեր` հակառակ նույն ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունների, ուր պահանջում է կողմերից խնդիրը կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով։
  • Ադրբեջանը մոտ 15 տարի իր փախստականներին համակենտրոնացման ճամբարներ հիշեցնող վրանային քաղաքներում է պահել` թույլ չտալով հեռանալ կամ լիիրավ քաղաքացիություն ստանալ, այդ իսկ պատճառով էլ նրանք այժմ թշվառ վիճակում են։ Մինչդեռ հեղինակը նրանց թշվառության մեջ Հայաստանին է մեղադրում։ Ընդ որում հայ փախստականների մասին հոդվածում խոսք անգամ չկա։
  • Հեղինակը սխալ է ներկայացնում բանակցային գործընթացը. ըստ գրվածի այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե միջնորդները միայն զբաղված են Հայաստանին համոզելով, որ վերջինս համառություն չանի ու հանձնի այն ամենն, ինչ որ «խլել է» Ադրբեջանից։
  • Հեղինակը պնդում է, թե Ադրբեջանը երբ ցանկակա կարող է դուրս շպրտել ՀՀ զորքերը Արցախից, և միակ հետ պահողը Ռուսաստանն է։
  • Չէր խանգարի նաև նամակներում հիշատակել խաղաղ հայերի դեմ կատարված Ադրբեջանի հանցանքների մասին։

Via Makar1os

Նամակներն անհրաժեշտ է ուղղել letters@nytimes.com հասցեով

Ընկերանալ Ֆշտուկ


հայ-ադրբեջանական հակամարտություն, գործողություն, քարոզչություն, զլմ

Previous post Next post
Up