Ո՞ւմ համար է կիրակնօրյա ֆուտբոլը

Apr 29, 2011 18:26


Շարունակելով նախորդ գրառման թեման... Ո՞վ է ստանալու կիրակնօրյա ֆուտբոլային խաղի ժամանակ հավաքված գումարը և ինչու...

Ծանոթացեք. Ալինա Վարդանյան, միայնակ մայր, ունի երեք երեխա։



Կոտայքի մարզի Արտեվազ գյուղի բնակչուհի Ալինա Վարդանյանի ընտանիքը ապրում է ծայրահեղ աղքատության մեջ: Նա է տան միակ աշխատողը, քանի որ ամուսինը դեռ 14 տարի առաջ մահացել է էլէկտրահարումից։ 3 երեխաներին ու սկեսրոջը պահելու համար երիտասարդ կինը այս բոլոր տարիների ընթացքում ստիպված է եղել անդադար աշխատել։ Ու քանի որ գյուղում կնոջը համապասխան աշխատանք գտնելը շատ դժվար է, կատարել է տղամարդկային աշխատանքներ` փայտ է կոտրել, էլեկտրիկություն արել, զբաղվել շինարարական գործերով։ Երկար տարիների ծանր աշխատանքը քայքայել է Ալինայի առողջությումը, ու նա նախկինի պես չի կարողանում աշխատել իր երեխաներին կերակրելու համար։

Աղբյուր
«Երեխաներիս պահելու համար ես հիմնականում տղամարդու գործ եմ արել, անտառներում փայտ եմ կտրել: Կացինով սրա-նրա համար 20 կուբամետրով ցախ եմ ջարդել անտառներում: Կուբամետրի համար տալիս էին 1300 դրամ ($ 3.6), բայց որ տեսնում էին` ես կին եմ ու լավ եմ աշխատում, 1500 դրամ ($ 4.2) էին վարձատրում»

Աղբյուր

Ընկերանալ Ֆշտուկ


երևան, 2011, գործողություն

Previous post Next post
Up