Apr 17, 2011 17:11
Ֆեյսբուքով արդեն երկրորդ օրն է «Մեզ հեղափոխություն է պետք» վերնագրով մի տեքստ է շրջանառվում։
Ահա մի փոքր մեջբերում այդ հոդվածից.
Այդ հեղափոխության թիրախը պետք է դառնա մեր գործող ազգային գափարախոսությունը` կեղծիքը, որ արդեն հազարամյակներով մեզ պատեպատ է տալիս` թույլ չտալով դուրս գալ մարդկության պատմության ետնաբեմից։
Փաստորեն «Առաջինի» խմբագրությունը ի լուր աշխարհի հայտարարում է, որ իր աշխատանքային գաղափարախոսությունը՝ համենայն դեպս մինչ այս հոդվածի լույս տեսնելը՝ կեղծիքն էր։ Հակառակ դեպքում պարզ չէ, թե ինչու են գրել «մեր»։ Թե՞ գրում են «մեր», բայց իրենք իրենց այդ «մերից» զատում են... Չեղավ, սիրելիներս։ Այդ դեպքում նմանվում եք գյուղի միակ պոռնիկին, որ պնդում է, թե գյուղի բոլոր կանայք պոռնիկ են, ուղղակի ինքն է միակ ազնիվը, որ իր ով լինելը չի թաքցնում։
Եթե ձեր գաղափարախոսությունը կեղծիքն է, այդպես էլ ասեք, պետք չէ ազգի անունից «մերկացուցիչ» հայտարարություններ անել։
քարոզչություն,
հայեր,
անասնապատում