Էս Ֆեյսբուքը մի «հավես» հատկություն ունի։ Կամ էլ՝ հավես, առանց չակերտների։ Ում ոնց հաճելի է։ Մի խոսքով... Կարող ես մեկ-երկու օր ծախսել հասկանալու համար, թե այս կամ այն գործողությունն անելու համար ինչ է պահանջվում։ Փորձես։ Չստացվի։ Հետո էլի երկու-երեք օր տանջվես։ Ստացվի։ Երկու շաբաթից վերադառնաս ու պարզվի, որ խաղի կանոնները փոխվել են։
Պատճառն այն է, որ ծրագրավորողների աշխատանքային թիմերը հաճախ չեն համաձայնեցնում այս կամ այն թարմացումը բոլորի հետ։ Գերադասում են գործարկել ինչ-որ նորույթ ու իրական իրավիճակում տեսնել, թե ինչ կստացվի։ Եթե չստացվի, կարող են հենց հաջորդ օրն էլ հանել։ Հետո բզբզել ու նորից գործարկել։
Սա այն դեպքն է, երբ Ֆեյսբուքում գործ անողի համար ամենաճիշտ ուղին ամբողջությամբ help-երը կարդալն է։ Բայց! Փոփոխություններն այնքան հաճախ են, որ տեքստ գրողները չեն հասցնում դրանք նկարագրել։ Երբեմն էլ ուղղակի չեն գրում ու վերջ։ Ի՞նչ իմաստ ունի գրել, եթե մի ամսից նույն տեղում այլ բան է լինելու։
* * *
Սակայն գնա ու տես, որ այդ քաոսում հարյուրավոր միլիոններով մարդիկ են գրանցված, ամեն օր օգտվում են այդ ցանցից ու դեռ մի բան էլ բիզնես են անում։ Գժանոց է։
Ընկերանալ Ֆշտուկ