«Դոկտոր-կոսմոնավտ» Արթուր Պողոսյանի մասին վերջին մի քանի օրը շատ գրվեց. բլոգերում, Ֆեյսբուքում, կարծում եմ վաղը լրատվամիջոցներն էլ կարթնանան։
Բոլորս էլ հասկանում ենք, որ խնդիրը ոչ թե Արթուր Պողոսյանն է, այլ համատարած բթացումն ու անգրագիտության հաղթարշավը՝ թե´ պետական կառույցներում, թե´ ամենուր։
* * *
Վերջին մի քանի ամիսներին գործի բերումով կարիք եղավ խորանալ սոցցանցերի միջոցով կայքերի առաջխաղացման խնդիրների մեջ։ Ինչպես մի քանի տարի առաջ SEO (Search Engine Optimization) կոչվածն էր, այսօր նույն թեժ թեման կայքերը սոցցանցերում առաջ տանելն է։
Գիտեք, որ հայկական նոր մեդիայի ոլորտում լիքը աղմուկ կա. մարդիկ, ընկերություններ, բլոգգերներ։ Ֆեյսբուքում, օրինակ՝ մի քանի հոգի կան, որոնց անվանում եմ «ունիվերսալ ընկերներ». հենց մի հայ գրանցվում է, սրանք միանգամից ընկերանալու առաջարկ են ուղարկում... Ու հետո ամբողջ օրը գլուխ տանում այդ թեմայի շուրջ։ Կարելի է ասել սպամի մասշտաբների է հասնում իրենց «մարքեթինգն ու պիառը»։ Բոլորին համոզում են, որ սոցիալական ցանցերում կարող են ձեր կայքն առաջ տանել։ Վճարովի սեմինարներ, դասընթացներ, ֆլան-ֆստան... Մի խումբ էլ կա նույնն անում են ամերիկյան դրամաշնորհներով, սա էլ ապագա «բլոգա-ֆեյսբուքյան հեղափոխության» մարքեթինգային թիմն է։
Քանի որ առաջ հետաքրքրություն չունեի այդ ոլորտում, ապա մտածում էի, որ եթե մարդիկ այդքան աղմուկ հանում են, ապա հեչ չլինի, տակը մի բան կլինի...
Սովորելուն զուգահեռ նայում էի այդ մարդկանց կայքերը, փորձում էի հասկանալ առաջխաղացման սխեմաները... Պարզվեց փուչիկներ են՝ իրենք էլ, իրենց կայքերն էլ, իրենց պիառն էլ։
* * *
Ի դեպ, մեր լրատվական բոլոր կայքերը, բացի մեկից, նույնպես լրջորեն չեն զբաղվում առաջխաղացմամբ։ Ինչը խոսում է այդ կայքերի տեխնիկական թիմերի թուլության մասին։
Ոլորտի դիագնոզը հետևյալն է. անգրագիտություն, կարդալու ու սովորելու ցանկության բացակայություն, փոխարենը լիքը նարցիսիզմ, գլուխ գովել ու, փաստորեն, կլիենտներին խաբել։
Ընկերանալ Ֆշտուկ