Տգիտության հաղթարշավ © Զորիկ Գալստյան

Mar 04, 2011 11:59


Երեկ մի ծաղրանկար աչքովս ընկավ։ Մի բոմժ պատմում է. «Ես աշխատում էի դեղին տաբլոյիդում որպես լրագրող։ Հեքիաթներ էինք հնարում այլմոլորակայինների մասին, բայց Վիկիլիքսից հետո բոլորս անգործ մնացինք։ Պարզվեց, որ իրականությունն ավելի տարօրինակ է, քան մեր հնարածները»։

* * *

Հիշո՞ւմ եք այն «տաղանդավոր» հայ երիտասարդի տեսահոլովակը, որ իբր 15 տարեկանում Մոսկվայի պետական համալսարանն էր ավարտել, ու ճապոնացիների պատվերով 200 հազար հոգի տարողությամբ տիեզերանավի շարժիչ էր նախագծում։ Վերջերս էր։ Ուրեմն, սիրելիներս, երեկ այդ «վունդերկինդին» անձամբ ընդունել է... ՀՀ Սփյուռքի նախարարության ղեկավարը, ինքը՝ Հրանուշ Հակոբյանը։

Ստորև` Արմենպրեսի հաղորդագրությունը...
ՀՀ սփյուռքի նախարարը հյուրընկալել է երիտասարդ աստղաֆիզիկոս Արթուր Պողոսյանին

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր հյուրընկալել է մոսկվաբնակ տաղանդավոր հայազգի երիտասարդ աստղաֆիզիկոս 20-ամյա Արթուր Պողոսյանին։ 2006թ. նոյեմբերի 17-ին` 15 տարեկան հասակում, Ա.Պողոսյանը նոր աստղ է հայտնաբերել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ա.Պողոսյանը ծնվել է 1991թ. հոկտեմբերի 5-ին Մարտունիում։

Ութ տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն` Բաշկիրիայի Հանրապետության Օկտյաբրսկ քաղաք։ Սովորել է տեղի N12 միջնակարգ դպրոցում։ Էքստերն հանձնելով քննությունները` ստացել է միջնակարգ դպրոցի 9-րդ եւ 11-րդ դասարանների ավարտական վկայականներ։ Տասնութ տարեկանում գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի աստղագիտության բաժինը, այժմ սովորում է նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում։ [Մեկը չկա՞ր, մինչև նախարարի հետ հանդիպելը մի հատ ստուգեր «դիպլոմը»։ Թե՞ «усы, хвост, youtube» տարբերակով են ստուգել։ ahousekeeper]

Ուսումնասիրում է լույսի արագությունը, նոր բացահայտումներ է կատարել այս բնագավառում։ 2007թ. օգոստոսին ԱՄՆ ազգային տիեզերագնացության գործակալությունից ստացել է տիեզերք թռչելու առաջարկ, եւ 2016թ. օգոստոսի 31-ին Ա.Պողոսյանը, առաջինը Հայաստանի Հանրապետությունից, կթռչի տիեզերք։ Ողջունելով երիտասարդ տաղանդավոր հայազգի գիտնականին եւ հպարտությամբ ու հիացմունքով շնորհավորելով մեծ նվաճումների առթիվ` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մաղթել է նրան նորանոր հաջողություններ։ [մի ամբողջ նախարարություն երեխու պես խաբելու հարցում, հա՞։ ahousekeeper]

Հ. Հակոբյանը, նշելով սփյուռքում ապրող մեր հայրենակիցների մեծ ներուժի եւ գիտության տարբեր բնագավառներում ունեցած նվաճումների մասին, կարեւորել է այն` ի նպաստ Հայաստանի Հանրապետության զարգացման եւ հզորացման օգտագործելու անհրաժեշտությունը։

Երեկ կառավարության «բարեփոխումներն» էինք ծաղրում, բայց իրականությունը տվեց անցավ ամենազավեշտալի գրոտեսկին։

Շնորհակալ եմ Զորիկ Գալստյանին, այս զառանցանքը նկատելու համար։

Ընկերանալ Ֆշտուկ


հայաստանի առեւտրական հանրապետություն, ուղեղի թռչնագրիպ, կրթություն

Previous post Next post
Up