ovanitas գրում է, որ հիմա էլ մեր չքնաղ կառավարությունը ցանկանում է համակարգչային տառատեսակների մշակման և կիրառման ոլորտներում արտոնագրման համակարգ ներդնել։
Մեսրոպ Մաշտոցի և մեր բախտը լիքը բերել ա, որ իր ժամանակներում Տիգրան Սարգսյանի պես «պայծառամիտ» գործիչներ չեն եղել, լուրջ։
Լսե´ք, հայեր, փաստորեն, եթե որոշեք հիմա հայերեն տառատեսակ ստեղծել, ապա վայ ձեզ. այն պիտի արտոնագրեք։ «Դաշտը կարգավորում են»։ Քիչ էր, որ տառատեսակներ ստեղծողներին որևէ կերպ չի խրախուսում պետությունը, դեռ մի բան էլ գալիս ա բկներին չոքելու։ Ու ջայնամ թե 10 տարվա ընթացքում Հայաստանում լայն կիրառության քիչ թե շատ որակյալ միայն մեկ Unicode տառատեսակ է ստեղծվել՝ Թարումյանի Arian AMU ֆոնտը։
Ընկերանալ Ֆշտուկ