Անջատված ուղեղների հեղափոխություն

Feb 19, 2011 10:36


Հետաքրքիր դիտարկում. մեր տեղական հեղափոխապաշտերը գերադասեցին «չնկատել», թե ինչով ավարտվեց Եգիպտոսի «հեղափոխությունը»։ Դեռ երեկ գիշերներ էին լուսացնում արևմտյան լրատվական կայքերում նստած, ամեն րոպե նոր քննարկում էր բացվում Ֆեյսբուքում, իսկ այսօր քար լռություն է։ Նաև ոչ մի խոսք «հետհեղափոխական» Թունիսում իրավիճակի մասին։ Փոխարենը հիմա ոգեևորված Լիբիայի ու Բահրեյնի մասին են խոսում։

Կարծես մի անտեսանելի ռետին ուղղակի ջնջում է մարդկանց հիշողության այն մասը, ուր դեռ երեկ կրքերն էին եռում։ Здесь помню, а здесь не помню։ Կոգնիտիվ դիսոնանսի տեսությունը՝ գործնականում։

* * *

Հ.Գ. Մեծ հաշվով մարդկության նորագույն պատմության մեջ երկու իսկական հեղափոխություններ են եղել, որ իսկապես խորքային փոփոխություններ են առաջացրել հանրային մտածելակերպում, աշխարհահայացքում. ֆրանսիականն ու բոլշևիկյանը։

Երկուսն էլ այդ փոփոխությունն իրագործել են միլիոնավոր զոհերի հաշվին։

Ընկերանալ Ֆշտուկ


քաղաքականություն, հոգեբանություն

Previous post Next post
Up