Ինչափոխությո՞ւն

Feb 13, 2011 13:47


Վերջին օրերին ամենուրեք բանավեճեր են «Հայաստանում հեղափոխությունը հնարավոր է, թե ոչ» թեմայով։ «Ստրաթֆորն ասում է անհնար է» - պնդում են ոմանք։ «Ստրաթֆորն ի՞նչ ա հասկանում Հայաստանից, որ ասի ինչը հնարավոր է, ինչը՝ ոչ», - պատասխանում են այլոք։

Հետաքրքիր է, որ բանավիճողների նույնիսկ իշխանամետ մասը չի ասում. «Հայաստանում հեղափոխություն պետք չէ»։ Ամբողջ վեճը միայն «կստացվի թե չի ստացվի» հարցի շուրջ է։ Ստացվում է, որ իշխանական ճամբարն էլ է ենթագիտակցորեն ընդունում փոփոխության անհրաժեշտությունը և ինքն էլ կամա թե ակամա լեգիտիմացնում է այդ միտքը։

* * *

Այսօրվա Հայաստանի Առեւտրական Հանրապետությունը մակաբուծության սկզբունքով կառուցված համակարգ է։ Համակարգի բոլոր հանգույցները զուտ մակաբուծությամբ են զբաղված, որը փաթեթավորված է պաթոսային հայտարարությունների ու գլուխհարդուկոցու (կոպիտ ասած՝ պիառի) բարակ թաղանթով։

Շատ խելոք պետք չէ լինել հասկանալու համար, որ այս համակարգը ծրագրավորված է կործանման։

Պե՞տք է Հայաստանին փոփոխություն։ Այո, հակառակ դեպքում անդունդի մեջ ենք հայտնվելու։

Սակայն հեղափոխությունը պիտի համակարգ փոխի, ոչ թե վարչակարգ։ Կառավարիչների մեկ «մրցունակ» թիմը մյուս «մրցունակ» թիմով փոխելը որևէ իրական փոփոխության չի բերելու, որովհետև անփոփոխ է մնալու մակաբուծության սկզբունքի վրա հիմնված համակարգը։

Տես նաև.

Ընկերանալ Ֆշտուկ


հայաստանի առեւտրական հանրապետություն, հայք, եգիպտոս, քաղաքականություն

Previous post Next post
Up