Հայ ուսանողը՝ Եգիպտոսի իրադարձությունների վկա,
գրում է.
...
Շենքի և բակի ամբողջ արական սեռը դուրս էր եկել փողոց, մեկը երկաթով,մյուսը շինարարական եսիմ ինչ գործիքներով, բալգարկով, կացինով, փոցխով, մսի դանակով և այլն, իրենց բակը պաշտպանելու համար, քանի որ երկրում ոստիկանությունը դադարեց գոյություն ունենալուց, իսկ բանտերից տեղի ունեցավ մասսայական փախուստ: Մի քանի անգամ տեսանք, թե ինչպես էին բռնում թալանչիներին, տանում կողքի շենքի մուտքի մոտ, էլեկտրաշոկահարում, ու ուրախանում դրանից։
Ես պատկերանում եմ ոնց են շփոթվել արևմտյան լրագրողները, կամ արևելքի մասին պատկերացում չունեցող մեկնաբանները, որոնք չեն կարող հասկանալ, թե ինչպես կարող է սպանվել 150-ից ավելի մարդ, բայց եգիպտացիներին դա այդքան Էլ չհետաքրքրի։
Ճիշտն ասած փողոցներում, հատկապես գիշերը, իսկական տոն էր, մարդիկ ուրախ էին։ Հատկապես նախագահի ելույթից հետո, երբ նա խոստացավ փոխել սահմանադրության 4 հոդվածներ, և չառաջադրվել սեպտեմբերի ընտրություններին, ինչպես նաև իր որդուն չառաջադրել։ Մարդիկ սկսեցին տոնել, որի ընթացքում էլ ահագին մարդ մահացավ։
Տարօրինակ էր նաև այն, որ Մուբարակի երեկոյան ելույթից հետո շատերը դարձան նրա կողմնակիցները։ Մեր դեսպանատան հերթապահը, օրինակ, որի ճակատին լավ ծեծի հետքեր էին մնացել, նախագահի ելույթից առաջ ցույց տվեց ճակատի վերքը, և բողոքելով ասաց, որ ոստիկաններն են ծեծել, Մուբարակի ռեժիմի դեմ եմ պայքարել, դրա համար էի ծեծ ուտում, իսկ ելույթից հետո, արդեն հաջորդ օրը, կապտած աչքով տեսանք, ասաց, որ նախագահի համար եմ կռվել,մեր նախագահի, պաշտպանել եմ իրան…
Պուշկինի խոսքերը թեթևակի փոխելով՝ египетский бунт бессмысленный и беспощадный...
Ընկերանալ Ֆշտուկ