Հայաստանում ընդհանուր վիճակն ահագին կլավանա, եթե հայերը հասկանան, որ պետք է լինել ոչ թե ռուսատյաց / ռուսամետ / արևմտամետ / արևմտատյաց, այլ հայակենտրոն է պետք լինել։
Տվյալ պահին երկու տարբեր տեղերում վեճերի մեջ եմ խրված. մի տեղ համոզում են, որ մենք մեզնից բան չենք ներկայացնում ու պիտի անպայման ռուսերեն սովորենք (ընդ որում հակառակ կարծիքն էլ այն է, որ պետք է անգլերեն սովորել), մյուս տեղում՝ որ Ռուսաստանը Չարիքի Կայսրություն է, այդ պատճառով էլ Հրանտ Դինկը հերոս է։
* * *
Հերիք եղավ, հայեր։ Մեզ պետք չեն օտարների՝ մեզ համար ստեղծած հերոսներ, ոչ էլ «իմպռտնի» տերեր են պետք։ Մենք պիտի լինենք մեր ապագայի տերը։ Եթե ազգի գոյատևման ու զարգացման դիսկուրսի (հա, զզվում եմ էդ բառից) միակ հարցը «ո՞ւմ տակը պառկենք» է, ապա դա ինքնաոչնչացման ճանապարհ է։
Ընկերանալ Ֆշտուկ