(Untitled)

Jan 05, 2011 16:25

Ոնց եմ պայթում, երբ մարդն իր անձնական շահը, անձնական հետաքրքրությունը քիչ է փորձում է ներկայացնել, որպես ազգանվեր ու առաջնային կարևորություն ունեցող գործ, դեռ մի բան էլ բկիցդ բռնում է, թե. «Պիտի ամեն ինչ թողնես, ու սրանով զբաղվես»։

Փաստորեն, ոչ մի հնարավորություն չի թողնում, որ առանց իրեն չորելու այդ հարցի կողքով անցնես։

անձնական

Leave a comment

Comments 8

adi64 January 5 2011, 15:56:33 UTC
Եվ լավ է, երբ մարդ կարողանում է էդպես չորով մերժել... :)

Reply

ahousekeeper January 6 2011, 15:23:05 UTC
Ու վերջում մերժողին հանում են հիստերիկ ու չհայրենասեր :)

Reply


noni_no January 5 2011, 16:44:03 UTC
"ինչ անըմ ենք, մեր երեխեքի/ազգի/երկրի/ժողովրդի հըմար ենք անըմ" տարբերա՞կն է

Reply

ahousekeeper January 6 2011, 15:22:43 UTC
Մի քիչ ուրիշ, բայց քո նկարագրածն էլ է լրիվ համընկնում գրառմանս թեմային :)

Reply


vaykuneci January 6 2011, 09:31:03 UTC
Ողջույն Կարեն ջան: Անցած բոլոր տոների առթիվ քեզ շնորհավորելով հանդերձ` կամենում եմ առաջարկել քեզ ամենամյա դարձնել մեր «հետամանորյա» դասախոսությունների ավանդույթը. այս անգամ եթե երկու օրվա մեջ կարող ես կազմակերպել, ապա կարելի է «Գրաբարը` որպես հայոց դասական լեզու» թեմայով դասախոսություն կարդալ: Եթե հիշում ես, նախորդ տարի հունվարի 12-ին խոսեցինք Սուրբ Պատարագի արարողության մեկնության մասին:

Reply

ahousekeeper January 6 2011, 16:27:29 UTC
Ալեքս ջան, այս տարի երևի որևէ բան չանեմ։ Հոգնած եմ, մտքերս էլ մի քիչ ուրիշ տեղերում են հիմա։ Ինձ մի քանի ամիս հանգիստ է անհրաժեշտ։ Ներողությունդ եմ հայցում։

Reply

vaykuneci January 6 2011, 21:27:49 UTC
Եթե այդչափ հոգնած ես, ինչո՞ւ չես վեր կենում ու մի քանի օրով Քարվաճառ գալիս: Փայտս բավարար է` վառարանը միշտ վառ պահելու համար: Մտածիր: )))

Reply

ahousekeeper January 7 2011, 14:27:29 UTC
Որովհետև ամեն օր մի 100 հատ գործ ա գլխիս թափվում, մեծ մասամբ՝ լրիվ անկապ, բայց նույնիսկ դրանցից ազատվելն արդեն ինքնին ծանր աշխատանք է։ Այս գրառման մեջ նշվածը՝ քեզ օրինակ։

Reply


Leave a comment

Up