Մենք՝ հետամնացներս...

Dec 29, 2010 06:44


Տեսագրած դասախոսությունների մի շարք եմ ներբեռնել, ուր ամերիկյան մի հայտնի ու առաջադեմ համարվող ուսուցիչ բացատրում է բարձրդասարանցիներին, թե ինչպես է պետք սովորել։ Բացատրում է մեթոդները, հնարքները, խորհուրդներ տալիս։ Օրինակ՝ առաջարկում է նախօրոք կարդալ հաջորդ դասի տեքստը, որպեսզի ուսուցչի պատմածը լրիվ անծանոթ ու անսպասլեի չլինի։

Չէի ասի, որ անչափ հետաքրքիր է, բայց օգտակար խորհուրդներ կան։ Սակայն որոշ մանրունքներ շատ են զարմացնում։ Օրինակ՝ պատմում է. «Շատ ուսանողներ չեն հասկանում, որ տնային աշխատանքը պետք է կատարել, որ դա էլ է սովորելու գործընթացի մի մասը»։ Հըըը՞։ Կամ՝ որպես մեծն հայտնություն. «Թվանշանն ու գիտելիքը նույն բանը չեն»։

Հետխորհրդային երկրներում արևմտամետները շատ են սիրում փնովել խորհրդային կրթական համակարգը՝ ներկայացնելով այն որպես հետամնացություն՝ բթամիտների դիկտատուրա, ուր աշակերտների գլուխները լցնում էին անօգուտ գիտելիքներով, երեխեքն էլ տառապում-տանջվում էին ու բան չէին սովորում։ Սակայն ստացվում է, որ այն, ինչ սովետական դպրոցում բոլորին հայտնի էր (օրինակ՝ որ տնային աշխատանքները հանձնարարվում են կատարելու համար), այսօրվա ամերիկյան դպրոցում մատուցվում է որպես առաջադեմ, միայն ընտրյալներին հասանելի գիտելիք։

Այո, խորհրդային կրթական համնակարգը բազմաթիվ թերություններ ուներ, բայց փաստ է, որ խորհրդային դպրոցն ու ԲՈՒՀ-ը տալիս էր այնպիսի մասնագետներ, որոնց նույն ԱՄՆ-ում ձեռքից ձեռք էին փախցնում։

Ընկերանալ Ֆշտուկ


ամն, խսհմ, կրթություն

Previous post Next post
Up