Երևան-Մասկվա-Տռանզիտ

Dec 12, 2010 23:27


Մինչ բոլորի ուշադրությունը սևեռված է Մոսկվայի վրա, վաղը Երևանում ամենայն հավանականությամբ որոշվելու է հայերենի սպանության օտարալեզու դպրոցների հարցը. կառավարությունը օրենսդրական նախագծերի մի չաղլիկ փաթեթ է ներկայացնելու քննարկման։

Բացի օտարալեզու դպրոցներից, օրինակ՝ փոքր ու միջին բիզնեսին օգնելու պատրվակով փորձելու են հեշտացնել բնապահպանական փորձաքննություններ անցկացնելու կանոնները։

Մի քանի տասնյակ նախագծեր են, ով իմանա, էլ ինչեր կան մեջը։

Ինչևէ... վաղը, երկուշաբթի, երեքշաբթի բողոքի ցույց ու երթ, որպեսզի վաղը Հայաստանն էլ հայերի համար «օտար ափ» չդառնա։

Ընկերանալ Ֆշտուկ


գործողություն, հայաստանի առեւտրական հանրապետություն

Previous post Next post
Up