Բռնե´ք հայերին

Nov 24, 2010 15:42


myheartsmirror-ը՝ համեմատելով USAID Հայաստանի և Ադրբեջանի գրասենյակների կայքերը շատ հետաքրքիր մի բան է նկատել. Հայաստանի գրասենյակի անելիքների ցանկում կա մի կետ, որը չկա Ադրբեջանի գրասենյակի կայքի համապատասխան բաժնում.

To develop Armenia's ability to be a constructive and peaceful regional neighbor through encouraging the peaceful resolution of Armenia's troubles with its immediate neighbors and assisting the GOAM* in developing its peacekeeping potential, as well as securing Armenia's nuclear facilities and material, while supporting Armenia's attempts at exporting its surplus energy to its neighbors.

* GOAM = Government of Armenia

Պարզվում է, որ հայերն ունակ չեն խաղաղ հարևան լինել, և ամերիկացիները պիտի զարգացնեն մեր խաղաղասիրական ունակությունները։ Սա ևս մեկ ապացույց է իմ այն պնդման, որ ամերիկացիների վարած խաղաղասիրական քարոզը հիմնականում միակողմանի է՝ ուղղված է հայերին, բայց ոչ ադրբեջանցի թուրքերին։

Եւս մեկ դիտարկում՝ ամերիկյան նպատակներից է Ադրբեջանի անկախության ուժեղացումը։ Հայաստանի ինքնուրույնության մասին խոսք չկա, իհարկե։

Ընկերանալ Ֆշտուկ


հայ-ադրբեջանական հակամարտություն, երեսպաշտություն, ամն, քարոզչություն, քաղաքականություն, հայ-թուրքական հակամարտություն, անասնապատում

Previous post Next post
Up