Լիբերալ ազգայնականություն...

Oct 27, 2010 14:52


Իմ վերաբերմունքը Վահան Իշխանյան լիբերալին հայտնի է։

Սա էլ ազգայնական Վահան Իշխանյանը։ Փաստորեն, լիբերալի մորթու տակ էլի ազգայնական է թաքնված։ Ըստ իս. շատ լավ է, ով ինչ ուզում ա ասի։ Իհարկե, եթե անկեղծ է գրածը։

Մերսի Արմեն ջան, քո ռասիզմի համար, քո ռասիզմի շնորհիվ եմ ես հակաֆաշիստ, թուրքերը մարդիկ են, Օրհան Փամուկն էլ սիրածս գրողը, Թուրքիան կամաց-կամաց փոխվում է։ Իսկ դու ժամանակ չունես մտածես` տարբերություն դնես թուրք ու ադրբեջանցի, որ մեկը ինչ չափով ա մեզ նեղում, թե էսինչ ադրբեջանցին կարգին մարդ էր, ոնց օգնեց մի հարցում, մինչև մտածես` կկրակեն։ Քո «թուրքին մարդ չհամարելու» շնորհիվ են էստեղ Երևանում ադրբեջանական օրեր անցկացնում, ադրբեջանցիների հետ չաշկա-լոշկա անում, տարածաշրջանայաին համագործակցություն, «հայերն ու ադրբեջանցիները պետք է բարեկամ լինեն», «Ռուսատանը, որ չլինի Կովկասում թշնամանքը կվերանա» տռը-ֆսներ դուրս տալիս ու հայ-ադրբեջանական բարեկամության գաղափարի վրա գրանտներ ստանում, տները վերանորոգում, երեխաների կրթությունը ապահովում։

Հիմա կուղարկեմ մեր ուսանողներին էլ, որ կարդան սա, օգտակար է։ Ախր դեռ Օրուելն էր ասում, որ խաղաղասիրությունը միշտ ավելի արդյունավետ պայքարում է ընդդեմ ավելի ժողովրդավարական հասարակությունների դեմ, քան բռնատիրությունների։ Այո´, պացիֆիզմը դեմոկրատիայի թշնամին է։

* * *

Գրառման հերոս Արմենի ընտանիքին օգնել է պետք, չե՞ք կարծում։ Պիտի ճշտենք, թե քանի երեխա են, ի՞նչ տարիքի, ինչի՞ կարիք ունեն։

Ընկերանալ Ֆշտուկ


հայ-ադրբեջանական հակամարտություն, քարոզչություն, հայեր, հայ-թուրքական հակամարտություն

Previous post Next post
Up