(no subject)

Oct 03, 2010 00:58


«Քարոզչության անատոմիայի» ընդունելության հարցազրույցների փուլն ավարտվեց։

Այս տարի անգլերեն իմացողները համեմատ նախորդ դպրոցների հետ ավելի սակավ են։ Ըստ այդմ ստիպված եմ մտածել ծրագրից որոշ անգլերենով կինոնկարները հանելու և փոխարենը ռուսերեն թարգմանություն ունեցող համարժեղ կինոնկարներ գտնելու մասին։ Ինչը, կարծում եմ, այդքան էլ հեշտ չի լինի։

Ի դեպ, դատելով հարցազրույցներից՝ հայ ուսանողության և ընդհանրապես երիտասարդության շրջանում Վրաստանի նկատմամբ վերաբերմունքը աստիճանաբար վատթարանում է։ Իհարկե, այս հարցազրույցները չի կարելի հարցում համարել, որովհետև հարցվողները քիչ են և հավանական է գալիս են ինչ-որ կոնկրետ խմբերից, բայց երբ չորս հոգուց երեքը սկսում են խոսակցությունը. «Ասում են, թե բարեկամ ենք, բայց ...» բառերով, ապա տրամադրությունների մասին որոշ պատկերացում կարելի է կազմել։

Ի դեպ, անցյալ ընդունելության ժամանակ էլ 5-6 հոգի օգտագործեցին «սպիտակ թուրք» որակավորումը վրացիների հասցեին։

Ընկերանալ Ֆշտուկ


վրաստան, ժառանգ, վրացիներ, դպրոց, կրթություն

Previous post Next post
Up