Ջավախքցի բանաստեղծուհուն թույլ չեն տվել անցկացնել Աստվածաշունչը
[ 2010/07/23 | 18:38 ] սփյուռք, քաղաքականություն
Քրիստինե Աղալարյան
Մոտ մեկ ամիս առաջ ջավախքցի բանաստեղծուհի Սիլվա Սիփանուհին Հայաստանից վերադարձել է տուն` իր հետ տանելով մանկանան Աստվածաշուչը, Հին ու Նոր կտակարանները և աղոթագրքեր: Սակայն վրացի սահմանապահները նրան թույլ չեն տվել անցկացնել դրանք Ջավախք: Նա ստիպված գրքերը ետ է ուղարկել` Աշոցք:
Սիլվա Սիփանուհին ցույց է տվել Վրաստանի գրողների միությանը, Հայ գրողների միությանն անդամակցելու վկայականները, խնդրել է, որ թույլ տան անցկացնել գրքերը, բայց ապարդյուն: Սիլվա Սիփանուհին վրդովված է և մտադիր է այս առիթով բողոքել: «Սա ի՞նչ սպիտակ եղեռն է: Գիրքը չեն թողնում, որ բերես, բա հայ երեխեն ի՞նչ կարդա»,- «Հետքի» հետ զրույցում դժգոհեց գրողը:
Տպագրման է պատրաստվում Սիլվա Սիփանուհու նոր գիրքը` 300 օրինակով: Նա մտահոգվում է, թե ինչպես է դրանք կարողանալու հասցնել Ջավախք:
Սկզբնաղբյուր.
http://hetq.am/am/politics/silva-3/ (
javakhk-news համայնքի միջոցով...)
Ընկերանալ Ֆշտուկ