Փչացած կշեռք

Jul 16, 2010 01:55


Հարցի տեսքով ձևակերպված այսպիսի մի քարոզչական թեզի եմ հաճախ հանդիպում, երբ խոսքը գնում է Թուրքիայում հանգստանալու մասին. «Հա, բայց մարդիկ ի՞նչ անեն։ Հայաստանում ավելի թանկ է հանգստանալը, քան Թուրքիայում...»

Նախ ենթադրվում է, որ ծովափում հանգստանալը դա մարդու հիմնական իրավունքներից մեկն է, ինչը սուտ է։ Երկրորդը ենթադրվում է, որ Հայաստանում հանգստի թանկ լինելը ավտոմատ էլ ուրիշ ելք չի թողնում, բացի Թուրքիա գնալուց։ Գնացե´ք Վրաստան, Խորվատիա, Բուլղարիա, Հունաստան... Անպայմա՞ն է հենց այդ գրողի տարած Անթալիա գնալը։

Բայց կարևորը դա չէ։ Կարևորն այն է, որ ծովափում հանգստանալու կարևորությունը միանշանակ ավելի բարձր է դասվում ցանկացած բարոյական նկատառումներից /էլ չասեմ տարրական անձնական անվտանգության հարցից/։

- Ինչո՞ւ ես պոռնկությամբ զբաղվում։
- Հա, բա ի՞նչ անեմ։ Ուրիշ էլ ո՞նց առնեմ Գուչչի պայուսյակ, Վերսաչե ակնոց ու iPhone...

Ու ձև չկա բացատրելու, որ ո´չ Գուչչի պայուսակն է առաջին անհրաժեշտության պարագա, ոչ էլ iPhone-ը...

Ընկերանալ Ֆշտուկ


թուրքիա, քարոզչություն, հայ-թուրքական հակամարտություն, անասնապատում

Previous post Next post
Up