koreolan այս գրառումը երեկվա մի հեռուստանյութի մասին հիշեցրեց։
Ցույց են տալիս բարձրաստիճան հայ սպաների ինչ-որ հավաք։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիսավոր կերպով սուր է հանձնում ինչ-որ սպայի։ Ու բացատրությունը. «Հավաքը բարձր մակարդակով կազմակերպելու համար»։
Սրո՞վ պարգևատրել ինչ-որ սովորական հավաք կազմակերպելու համար։ Լավ է «Մարտական խաչ» չէր։ Լրիվ լղոզվել են սահմանները իսկականի ու կառնավալայինի միջև։ Համոզված եմ, որ բանակի խաղալիքացումը ՆԱՏՕ-ի հետ այս տունտունիկների բնականոն արդյունքն են։ Սիրուն համազգեստներ, լավ պիառ, արտասահմանյան գործուղումներ, անթիվ-անհամար զեկույցներ և ընդհանրապես թղթաբանություն... ու անմարտունակ բանակ։
Ընկերանալ Ֆշտուկ