Երկու խոսք էլ...

Jun 09, 2010 19:39


Այսօրվա ընթացքում արդեն մի քանի անգամ պնդումներ տեսա, թե կրթության վիճակը վատն է, որովհետև.

ա. նորմալ ուսուցիչներ քիչ են;

բ. հայերեն լեզվով նորմալ դասագրքեր չկան / չեն հերիքում

Արդյո՞ք իսկապես այդպես է։ Եթե այո, ապա ինչո՞ւ և ո՞վ է պատասխանատու։

Ա. Լավ ուսուցիչները քի՞չ են։ Հնարավոր է։ Բայց դրանք էլ ավելի են քչանում կրթական համակարգում տիրող կաշառակերության պայմաններում։ Հենց լավ ու պարտաճանաչ մարդիկ են առաջինը զոհ դարձել Համաշխարհային բանկի պահանջով անցկացված «օպտիմիզացիային»։ Ո՞վ պիտի զբաղվի կաշառակերության խնդրով։ Առաջին հերթին՝ Աշոտյանը։

Բ. Որդիս դպրոցում է սովորում։ Չէի ասի, որ դասագրքերը աղետալի վատն են։ Կան ոչ այնքան հաջող կան նաև նորմալ դասագրքեր։ Որպես ծայրահեղ միջոց. հնարավոր է օգտագործել նաև հին՝ խորհրդային տարիներից մնացած գրքերը։ Կարևորը ուսուցիչը ցանկություն ունենա ոչ միայն կուրորեն «պլան կատարի», այլ իսկապես սովորեցնի։ Նույնիսկ եթե դասագրքերի որակը վատն է, ապա դրանց որակի բարելավումը առաջին հերթին էլի Աշոտյանի պարտականությունների ոլորտն է։ Եթե ճարահատյալ էլ չգիտեն ինչ անեն, թող ուղղակի վերատպեն խորհրդային ժամանակաշրջանի ֆիզիկայի, հանրահաշվի, երկրաչափության, կենսաբանության և այլն դասագրքերը... Միայն մի քանի հասարակագիտական առարկաներ են, որ հնարավոր չէ խորհրդային դասագրքերով սովորել. օրինակ՝ պատմությունը։ Բայց պատմության գրքերը, որով սովորում է որդիս, նորմալ են։

Ինչ վերաբերվում է դասագրքեր չլինելուն՝ չեմ հավատում։ Դասագրքերը ազատ վաճառքի են հանված։ Տպարանները շահագրգռված են շատ դասագրքեր տպել։

Ընկերանալ Ֆշտուկ


հայերեն, հայաստանի առեւտրական հանրապետություն, դպրոց, կրթություն

Previous post Next post
Up