«Ժառանգ» մշակութային հասարակական կազմակերպությունը միանում է այս կոչին

Jun 09, 2010 17:04


«Нагорный Карабах», «Nagorno-Karabakh» - հիմնականում այսպես են անվանում Արցախը օտարալեզու լրատվամիջոցներում։ Ուշադրություն դարձրե´ք. առաջին բառը ռուսերեն է, երկրորդը՝ թուրքերեն, երրորդը՝ պարսկերեն։

Հարց է առաջանում. ինչո՞ւ նույնիսկ հայկական լրատվամիջոցները շարունակում են օգտագործել Արցախի այն անվանումը, որ «ժառանգել» ենք, որպես հիշատակ մեր ոչ այնքան խաղաղասեր հարևանների զավթողական-գաղութատիրական քաղաքականությունից։ Ի՞նչն է խանգարում օգտագործել մեր հայրենիքի այդ չքնաղ մասի պատմական հայկական անվանումը՝ «Արցախ» տեղանունը։ Առավել եւս, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը պաշտոնապես շրջանառության մեջ է մտցրել նաև «Արցախի Հանրապետություն» անվանումը։

Կոչ ենք անում բոլոր հայկական լրատվամիջոցներին վերջապես թոթափելու երեք կայսրությունների «լեզվաբանական լուծը» և օգտագործելու միայն «Արցախ» ու «Արցախի Հանրապետություն» շատ ավելի բարեհունչ հայկական անվանումները։

Նախաձեռնության հեղինակ` Հայազն Երիտասարդների Միաբանություն

Միացե´ք։ Հաջորդ շաբաթ կհանձնենք այս կոչը հայկական լրատվամիջոցներին։

Ընկերանալ Ֆշտուկ


հայերեն, ժառանգ, գործողություն, արցախ

Previous post Next post
Up