Ամրագրենք

Jun 07, 2010 02:23


Մեկ ամիս առաջ գրեցի, որ լեզվի մասին օրենքում փոփոխությունները կապված են Ռուբեն Վարդանյանի կառուցվելիք դպրոցի հետ։ Այսօր՝ Բարքեմփի ընթացքում Տիգրան Սարգսյանը հաստատեց ասածս։

Փիղ ջան, այս աղմուկը բարձրանալու առաջին իսկ օրվանից քեզ ասում էի, որ Աշոտյանի նախաձեռնությունը չէ դա։ Հետս վիճում էիր։ Այսօր Տիգրան Սարգսյանը հաստատեց, որ դա իր նախաձեռնությունն է։

Մարդ, եթե իր առջև նպատակ դներ կործանելու հայ ազգը, կկատարեր բոլոր այն քայլերը, որը Տիգրան Սարգսյանն է անում։ Կթուլացներ հայերենի դիրքերը, ամեն կերպ կխրախուսեր արտագաղթը, մանավանդ առավել խոստումնալից երիտասարդության արտագաղթը, երկրի առանց այն էլ նվազ պաշարները ցրիվ կտար անիմաստ ու ամպագոռգոռ նախագծերի վրա, կկոխեր երկիրը արտաքին պարտքի լծի տակ...

Ընկերանալ Ֆշտուկ


նեոքոչվորներ, հայերեն, հայաստանի առեւտրական հանրապետություն, կրթություն, անասնապատում

Previous post Next post
Up