Որդիս դասարանցու «ֆլեշկան» է բերել, թե. «Պապ, էն ինչ խաղը գրի ընկերոջս համար»։ Ստուգում եմ վիրուս չլինի, աչքի պոչով նայում ինչ կա մեջը... Նախ պատկերներ «մանկական» սերիալներից. «Որոգայթ», «Բանակում», ԱրմենիաTV-ից ինչ-որ «հումորիստների» նկարներ, երգիչ-երգչուհիներ։ Երգեր. ամերիկյան ռեփ (90%-ը քֆուր), հայկական ռաբիզ (sub-պլինտուզ կարգի), ադրբեջանական-թուրքական-արաբական երգերի մի հսկա ժողովածու, ու մեկ հատ էլ համատեղ երգ ինչ-որ ռուս ծտի ու Արաշի, որտեղ Արաշն ասում է ռուս ծտին «Արի մեր ծովափ, քեզ լավ-լավ բաներ ցույց տամ», ռուս ծիտն էլ ասում է. «Ինձ Մոսկվայում էլ էդ լավ-լավ բաներից ցույց տվողներ կան, արի դու ինձ ավելի լավ բաներ ցույց տուր»։
* * *
equivocus-ը
գրել է Եգիպտոսում օտարալեզու դպրոցների մասին։ Ով աչք ունի, թող մտիկ տա... Ով էլ աչք չունի կամ ազգանունը «Աշ»-ով է սկսում, ասեմ. արդյունքում այսօր Երևանում արաբագետի մասնագիտություն ստացած հայը շատ ու շատ «էլիտար արաբներից» լավ է տիրապետում գրական արաբերենին։ (Ի դեպ, ճանաչելով հեղինակին՝ համոզված եմ որ անգլերենին էլ պակաս չի տիրապետում ;))։
* * *
Մարդ կա հպարտությամբ ասում է. «Ես հանդուրժող եմ»։ Ըստ իս սա նույնն է, որ հպարտությամբ ասվի. «Չարի վերջը» հեքիաթի կկուն եմ ես...» (Երկար մտածում էի, ինչ օրինակ բերեմ, որ շատ կոպիտ չստացվի, թե չէ մտքիս միայն «հանդուրժողի տղա» բառակապակցությունն էր...)
* * *
Հայ հանդուրժողականների առօրյայից է գրում
crazy-patriot.
Հայաստանի Գրողների Միությունում անցկացվեց թուրքական մի գրքի հայերեն թարգմանության շնորհանդես։ Ռուզանը պատմում է, թե ինչպես էին քծնում թուրքական հյուրին հայ «մտաոռականները», նույնիսկ Րաֆֆու հետ համեմատում։ Դե գիտեք, էլի, ստանդարտ հաշտարար կարծրատիպեր. «Մեր ազգերը շատ նման են, կենտրոնանանք նմանությունների, այլ ոչ թե տարբերությունների վրա» և այլն...
Կարևոր նրբություն. թարգմանածը պիես է։ Այսինքն չզարմանաք, եթե մոտ ապագաում այդ ստեղծագործության հիման վրա ներկայացում բեմադրվի երևանյան թատրոններից մեկում։ Վերջիվերջո ինչո՞ւ պիտի թատերական գործիչները հետ մնան գրողներից։ Փող ա, չէ՞։ Հոտ-համ չունի...
Ընկերանալ Ֆշտուկ