Նայելով մեզ՝ ԱԺ պատուհաններից

May 20, 2010 13:00


Երեկվա գրառումներիցս մեկում հարց տվեցի. «Ի՞նչ է արել ՀՀ կառավարությունը այդ մասնագետներին Հայաստան վերադարձնելու համար»։ Խոսքս մեր այն բազմաթիվ հայրենակիցների մասին է, ով ստիպված լքելով հայրենիքը 90-ականներին՝ այժմ զանազան ոլորտներում կարիերա են կառուցել, դարձել են առաջավոր մասնագետներ։

Այդ պարզ հարցին ի պատասխան journalistan մականունով մի բլոգգեր մեղադրանքների մի տարափ ուղղեց... հայությանը։

Օրինակ...
Duq chmtatseq te es Karavarutyan@ govabanum em, bolorovin aydpes che, uxaki aysorva eritasardutyun@ aveli shat xosum e kan gortsum, isk inch enq arel eritasardners nman naxadzernutyunner@ vorakyal ev ardyunavet dardznelu hamar, voreve arajarkutyamb, nor gaxaparnerov ardyok handes ekel enq? Iharke voch... De uremn ekeq chqnnadatenq ev tanq lutsman mer mexanizmner@.

Կամ.
mer eritasardutyun@ payqarogh che, dra masin e xosq@, menq shat pasiv enq

Ուշադրություն դարձրեք այս «մենք»-ի վրա...
Shat knereq ete gnatsiq artasahman dzer masnagitutyamb eq ashxatelu? iharke voch, tesnum enq eli te hayer@ evropayum inchov en zbaghvum, mets mas@ alan talanov, isk da mer azgin harir che.

Պարզվում է մենք՝ հայերս, նաև ազգովի գող ենք։ Հենց ընկնում ենք Եվրոպա, գող ենք դառնում։

ekeq chandznavorenq mer boloris mexqn e, vor aysor chunenq vorakyal krtutyun.

...

Harts@ chinovniki kerats boxkeri masin che, aylapes chenq kardum ev chenq uzum sovorel, hesht mijots e tsanot barekami kasenq gnahatakan kdnen, kam gumar karajarkenq, bayts inchi? ete karogh enq nstel tan@ ev das kardal voch te gisherner@ trev gal xraxjanqi vayrerum kam kazinonerum, xaxamol azg en darel.

Չանձնավորե՞նք։ Ուրեմն այդ մե՞նք ենք «գիշերները թրև ենք գալիս կազինոներում»։ Բայց երբ առաջարկեցի խոսել իր անունից, ոչ թե «մենք»-ի, ահա թե ինչ ստացվեց.
Im masin inch xosem ete es aydpisin chem, es aprum em mi hasarakutyan mej vortegh amen inch ditvum e tsanot barekam haskatsoghutyan mej, aydpes en uzum apren, chen uzum uxexnerin zor tan ev mtatsen sovorelu masin, im asatsner@ duq dzer vra mi vertsreq, kani vor mer hasarakutyan mej shat kchern en dzer nman mtatsum, ete mer eritasardneri 50% unenar jisht mtatsoghutyun usman nkatmamb, apa menq shat ban karogh einq poxel mer erkrum.

Ես հավատում եմ, որ ինքը կազինոներում թրև չի գալիս։ Առաջարկվում է, որ ես իմ վրա չվերցնեմ, լավ, ընդունեցի. կյանքում խաղատուն չեմ մտել և իմ հարյուրավոր ծանոթներից միայն մեկն է խաղում։ Այդ դեպքում ո՞վ է այդ խորհրդավոր «մենք»-ը։ Այդ ո՞վ է, որ ամբողջ օրը կազինոներով ընկած երկիր է քանդում։

Ճիշտն ասած հետաքրքրեց, որոշեցի IP հասցեն ստուգել։ Եւ ի՞նչ... Ազգային Ժողով!!!

Ինձ համար միանգամից պարզ դարձավ, թե ինչպես են ծագել այդպիսի պատկերացումները մեր ժողովրդի՝ որպես ամբողջ օրը կազինոներում փող վատնողների, որևէ պայքարի անընդունակ պորտաբույծների մասին։

Հետևելով ընդդիմախոսիս խորհրդին՝ առաջարկեմ լուծում. դուրս գալ փողոց։ Շուրջբոլորը նայել։ Նայել թե ինչ են անում ակտիվ երիտասարդները, ինչքան աշխատանք են տանում թե´ քաղաքում, թե´ գյուղում։ Առաջարկում եմ գրողի ծոցն ուղարկել «Ազգային Ժողով» ցուցափեղկով կազինոն ու սկսել պայքարել։

Համաձա՞յն ես, Ջուրնալիստան։

Ընկերանալ Ֆշտուկ


հայերեն, հայաստանի առեւտրական հանրապետություն, անասնապատում

Previous post Next post
Up