•
Камрады, мне стыдно. Мне стыдно за себя, и за вас... •
Весна уходит! Կարդում ենք վերը տեղադրված հղումներով գրառումները, շունչ քաշում, մի երկու օր չենք գրում։
* * *
Իմ կողմից... Պատրաստվում էի սա գրել մի 3 օրից, բայց կարծես կրակը չի հանգչում, այնպես որ հիմա կգրեմ, թեկուզ և կիսատ-պռատ։
- Դեռ հայ-թուրքական «ճանապարհային քարտեզի» հայտարարման օրվանից չեմ վստահում մեր պետական կառույցներին ցանկացած հարցում։ Եթե 2008-ի մարտից հետո որոշ դրական շարժի հնարավորություն տեսնում էի, ապա մեկ տարուց պարզ դարձավ, որ անհիմն էին հույսերս։ Վերջին խազը՝ լեզվի հետ այս խաղերն են։ Համապատասխանաբար պետական կառույցներից որևէ ակնկալիքներ ուղղակի անիմաստ են։ Չեմ պատրաստվում որևէ մեկի հետ վիճել այս թեմայով, ուղղակի արձանագրում եմ իմ մոտեցումը։
- Հայաստանի Հանրապետությունը ի սկզբանե կառուցվել է ապազգային հիմքերի վրա։ Ընդհանրապես ժամանակակից «միջազգային ստանդարներին» համապատասխանող ցանկացած սահմանադրություն կամ օրենք կամ պետություն ուղղակի չի կարող լինել ազգային։ Ի դեպ, երբևէ մտածե՞լ եք, ինչու Իսրայելը սահմանադրություն չունի։
- Ազգի շահը վեր եմ դասում պետության, նամանավանդ այդ պետությունը ներկայացնող բյուրոկրատական մեքենայի շահից։ Որպես հայ՝ ի ծնե, այլ ոչ թե ի քաղաքացիության, իմ համեստ մտավոր ու ֆիզիկական ունակությունների սահմաններում ինձ պարտավորված եմ համարում պաշտպանել ազգային շահը։ Պետությունը համարում եմ միմիայն գործիք, որը պիտի աշխատի ի նպաստ ազգի, այլ ոչ թե ընդհակառակը։
Չեմ պատրաստվում վիճել այն մասին, թե ինչ խնդիրներ ունի այսօր հայերենը, հայ ազգը, հայկական պետականությունը, նաև չեմ պատրաստվում վիճել «ազգային շահը որն է» թեմայի շուրջ։ Անելիքս գիտեմ, վեճերն արդեն անիմաստ են։
Եթե ցանկանում եք միանալ ու աջակցել՝ կխոսենք, կկիսվենք, ուղղություններ կճշտենք։ Մնացածին ուղղակի չեմ պատասխանելու, քանի որ ո´չ ժամանակ ունեմ, ո´չ էլ առողջություն։
Ում հետաքրքիր է, տեղեկացնում եմ, որ առաջին քայլս լինելու է հայկական ակումբների ցանցի ստեղծում Հայաստանում՝ ներառյալ Արցախը։ Ակումբները ցանկացած մարդուն հնարավորություն կտան հայերեն սովորել, գրավոր ու բանավոր հայերենի իմացությունը կատարելագործել, ազատ ստեղծագործել։
Զուգահեռ փորձելու եմ ստեղծել ենթակառույցներ, որոնք հիմք կծառայեն հայկական մշակույթի զարգացման, ազգային ինքնության ամրապնդման։
Միացե´ք։
ԸնկերանալԺառանգ.org Ֆշտուկ