Սեպտեմբեր 12, 2008։ Նախագահ Սերժ Սարգսյանը զրուցում է Լոռվա մարզի լրագրողների հետ...
Հանդիպման ժամանակ պրն Գյուլն ասաց, որ անհրաժեշտության պարագայում ինքը պատրաստ է օժանդակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, եւ ես ուրախությամբ ընդունեցի դա, որովհետեւ միայն աննորմալ մարդը կարող է հրաժարվել օժանդակությունից։ Օժանդակությունը պետք է տարբերել միջնորդությունից։ Ես վստահ եմ, որ ցանկացած քայլ, որը կարող է օգնել Մինսկի խմբի համանախագահներին` լուծելու այս հարցը, միայն ու միայն պետք է դրական գնահատել։
Մենք պրն Գյուլի հետ խոսեցինք նաեւ թուրքական մեկ այլ նախաձեռնության` Կովկասյան պլատֆորմ ստեղծելու մասին։ Այստեղ էլ եմ ուզում, որ հստակություն լինի։ Թուրքերն այն գլխից (ի սկզբանե) էլ ասել են, որ իրենց նախաձեռնությունն այլընտրանք չէ որեւէ այլ կառույցի կամ ձեւաչափի, այլ ուղղված է մթնոլորտի բարելավմանը։ Բնական եմ համարում, որ մենք այդ նախաձեռնությունը պետք է ողջունենք, մենք իրավունք չունենք ընդհանրապես խուսափելու որեւէ քննարկումից, մանավանդ եթե այն ուղղված է մեր անվտանգության էլ ավելի ամրապնդմանը։ Շփումներից, խոսակցություններից խուսափում են մարդիկ, ովքեր ասելիք չունեն եւ կոմպլեքսավորված են։ Մենք որեւէ կոմպլեքս չունենք, մենք ապրում ենք այս տարածաշրջանում, ունենք հարեւաններ, որոնց մի մասի հետ ունենք շատ լավ հարաբերություններ։ Մեկ հարեւանի հետ հարաբերություն չունեինք մինչեւ պարոն Գյուլի այցը, մյուս հարեւանի հետ մենք պետք է վերականգնենք, բարելավենք մեր հարաբերությունը։ Եւ այս առումով մենք պետք է եւ նախաձեռնող լինենք, եւ բոլոր շփումներին պետք է ակտիվ մասնակցենք։ Մենք ասելիք ունենք, մենք մեզ երբեք թերարժեքության կոմպլեքսով չենք սահմանափակել եւ չենք սահմանափակելու։ Որեւէ մեկից պակաս չենք, որեւէ մեկից մեզ չենք գերադասում, բոլորին վերաբերվում ենք հարգանքով, եւ ցանկություն ունենք, որ մեզ էլ հարգանքով վերաբերվեն։
Հիշո՞ւմ եք այդ չքնաղ օրերը, երբ խնձորենիներ էին ծաղկում... Հե՜յ գիտի ժամանակներ։
Հայ քնարերգության այս մարգարիտը գտնվեց
ՀՀԿ պաշտոնական կայքից matenagir հուշելով։
Ընկերանալ Ֆշտուկ